ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
25.02.2019
2019 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում հանդիպում էր կազմակերպվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:
Հանդիպում-քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես օրակարգային հարց քննարկեց նաև տվյալ դատարանի նախագահի ընտրության հարցը՝ առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի դրույթներով:
Նշենք, որ փետրվարի 28-ին դադարում է դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով:
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանը:
Բարձրագույն Դատական Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն