ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
06.11.2018
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումներով բաժինները համալրելու նպատակով հոկտեմբերի 30-ին և 31-ին անցկացվեցին որակավորման ստուգման գրավոր քննություններ:
Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ գրավոր քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 40 անձանցից ներկայացել էին 39-ը, քրեական մասնագիտացմամբ 25 անձանցից՝ 23-ը: Վարչական մասնագիտացմամբ հայտ ներկայացրած բոլոր 12 անձինք ապահովել էին մասնակցություն:
Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին ԲԴԽ որոշման հիման վրա, ըստ որի՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկվում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը:
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման, նոյեմբերի 3-ին՝ քրեական և վարչական մասնագիտացումների աշխատանքների արդյունքների հրապարակումն ու ամփոփումը, որին հրավիրվել էին քննությանը մասնակից հավակնորդները, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Ստորև ներկայացնում ենք համապատասխան ցուցակները՝ ըստ մասնագիտացումների
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
ֆայլեր