Հրապարակվեց Զարուհի Նախշքարյանի գործով որոշումը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժվեց

29.11.2021

image

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով որոշումը:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ էին տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:


Կիսվել