ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գայանե Մազմանյանի գործով որոշում կայացնելու
29.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 201-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 1-ին մասով և 877-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Դատավոր Գայանե Մազմանյանը պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:
ԲԴԽ-ն կողմերին լսելուց հետո հայտարարեց միջնորդության քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին: