Հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

30.11.2021

image

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընդունել են Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմի ներկայացուցիչներին:

ԲԴԽ անդամները ողջունել են հյուրերին և կարևորել  ԵՄ-ի աջակցությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հարցում:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները, դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը բացառելուն ուղղված քայլերը:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հանդիպումները ու քննարկումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Կիսվել

նկարներ