Դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասով հաշվետվություն (2021թ.)
26.04.2022

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որից 5-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ), իսկ 1-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն:
2. Արդարադատության նախարար.
Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իսկ 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է:
3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 3 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ) խախտման հիմքով։
Բացի այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվել է եզրակացություն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, իսկ ներկայացված թվով 1 եզրակացությունը բավարարվել է՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով:
4. Բարձրագույն դատական խորհուրդ.
Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել են թվով 28 որոշումներ: