Նորություններ

RSS
image

08.03.2026

ԲԴԽ նախագահի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի հարգելի գործընկեր կանայք, դատական իշխանության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ 
  Հավատացնում եմ, որ յուրաքանչյուրիդ ներկայությունը դատական համակարգում անգնահատելի է և չափազանց կարևոր։ 

Միամսյակը պատեհ առիթ է բարձրաձայնելու մեր անվերապահ հարգանքը, երախտագիտության և գնահատանքի խոսքերը ՁԵՐ ամենօրյա աշխատանքի և սրտացավության հանդեպ։

 Սիրելի՛ կանայք, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ժպտալու բազում առիթներ և հաճելի անակնկալներով լի տոներ։ 

Թո՛ղ գարնանային տրամադրությունը ՁԵՐ ուղեկիցը լինի և կատարվեն նվիրական երազանքները։

image

05.03.2026

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները մասնակցել են դատական համակարգի հաղորդակցությանը վերաբերող միջազգային համաժողովին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը Պրահայում մասնակցել են CEELI ինստիտուտի կազմակերպած «Դատական համակարգի հաղորդակցությունը մեդիայի և  հանրության հետ․
Դատական անկախություն, օրենքի գերակայություն և  հանրային վստահություն» թեմայով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատական համակարգի ավագ ներկայացուցիչների և դատավորների համար նախատեսված տարածաշրջանային 2-օրյա միջազգային  համաժողովին,  որի  քննարկման առանցքային թեմաներն  են եղել դատարանների և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ուղղված  նախաձեռնողական  հաղորդակցությունը,  դատական համակարգի գործունեության լուսաբանման, ավանդական և թվային մեդիայի հետ համագործակցության, ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարությունները: 

 Համաժողովին  մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 20 երկրներից 60 դատավոր։
Ի թիվս այլ օրակարգային հարցերի՝ գործընկերները ծավալուն քննարկում են ունեցել օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովման, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման շուրջ։

ԲԴԽ ներկայացուցիչները եվրոպացի դատավորների հետ փոխանակվել են ճգնաժամային հաղորդակցությանը, դատարանների գործունեության լուսաբանմանը, մեդիայի հետ համագործակցությանը, ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարություններին առնչվող փորձով։

Ընթացքում ներկայացվել է CEELI ինստիտուտի կողմից մշակված դատական հաղորդակցության ուղեցույցը:

image

04.03.2026

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2026թ մարտի 12-ին

12:00

ԱՐԴԱՏԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

image

04.03.2026

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2026թ մարտի 4-ին

12:30

ԱՐԴԱՏԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

image

02.03.2026

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2026թ մարտի 3-ին

15:00

ԱՐԴԱՏԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ