Նորություններ

RSS
image

06.04.2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի մարտի 23-ին, քննարկելով Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ Հարություն Հարությունյանի նույն օրվա հրաժարականի դիմումը, արձանագրել է վերջինիս լիազորությունների դադարման փաստը: Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 32-Ա հրամանով 2026 թվականի մայիսի 5-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝ նրա հրաժարական ներկայացնելու դեպքում:

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն).

  1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

 

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները»:

 

Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77–րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին։

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ)։ Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։

 

Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 06.04.2026թ. թիվ 17 հրամանով ձևավորվել է Մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

  1. ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ - Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար, (Մրցութային հանձնաժողովի նախագահ),

 

  1. ՍՈՆԱ ԽԱԼԱՖՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),

 

  1. ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),

 

  1. ԱԼԼԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության մշակման բաժնի պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):

 

Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև 2026 թվականի ապրիլի 16 առձեռն կամ փոստային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ներկայացնել ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով:

Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511 823, (010) 511 795 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

image

06.04.2026

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2026թ ապրիլի 27-ին

11:00

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԻՆԱ ԱԹՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

image

06.04.2026

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

  2026թ ապրիլի 13-ին

11:00

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԽԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

 

ԴՌՆԲԱՑ

image

06.04.2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ

ԺԱՄԸ

ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՎՈՐ Կ Բադալյան

1․

ՀԿԴ/0126/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, Արթուր Գևորգյանի, երրորդ անձ Կարինե Բիրիկի Գևորգյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության և քաղաքացի Արթուր Հրանտիկի Գևորգյանի միջև 2013 թվականի օգոստոսի 23-ին կնքված սեղանամատյանի 4480 համարով պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

06․04․2026

10։00

8

դռնբաց

2․

ՀԿԴ/0298/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արարատ համայնքի, Արմեն Վարազդատի Միրզոյանի և Արամ Արիմիյս Մեղրդիջի՝ աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքը ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջների մասին

06․04․2026

12։00

8

դռնբաց

3․

ՀԿԴ/0229/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ ընդդեմ Կարեն Անդրանիկի Սարգսյանի, Էվելինա Վալերիկի Վարդանյանի, Տիգրան Կարենի Սարգսյանի, Գայանե Գրիգորի Սարգսյանի, Սարգիս Անդրանիկի Սարգսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

06․04․2026

14։00

8

դռնբաց

4․

ՀԿԴ/0029/02/24

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սարգիս Արտաշեսի Սահակյանի, Մելինե Կիրակոսի Գենջոյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

06․04․2026

16։00

8

դռնբաց

5․

ՀԿԴ/0012/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արտակ Փայլակի Յայլոյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

07․04․2026

15։30

8

դռնբաց

6․

ՀԿԴ/0009/02/24

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Հայկ Ստեփանի Ասատրյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

08․04․2026

10։00

8

դռնբաց

7․

ՀԿԴ/0187/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Գևորգ Սերգեյի Հակոբյանի, Ադելաիդա Վազգենի Ապրիլիրոսյանի, Սեյրան Գևորգի Հակոբյանի, Արմինե Արամի Վահանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

08․04․2026

12։00

8

դռնբաց

8․

ՀԿԴ/0017/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արամ Վոլոդյայի Վարդանյանի, Կարեն Արամի Վարդանյանի, Ելենա Արամի Վարդանյանի, Ալինա Ռաֆիկի Գևորգյանի և երրորդ անձ Վարդան Մելիքի Հովսեփյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

08․04․2026

14։00

8

դռնբաց

9․

ՀԿԴ/0302/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ընդդեմ Արա Հայկազի Մկրտչյանի՝ պետությանը պատճառված 34.720.032,5 ՀՀ դրամ վնասի գումարի բռնագանձման պահանջի մասին

08․04․2026

16։00

8

դռնբաց

10․

ՀԿԴ/0146/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Ավետ Ռոբերտի Ադոնցի, Լիլիթ Սարգսի Սարգսյանի, Նարեկ Ավետի Ադոնցի, Աստղիկ Կառլոսի Պետրոսյանի, Մուշեղ Ավետի Ադոնցի, Շահե Հայկի Արսլանյանի, Արմեն Հայկի Արսլանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին մասին

09․04․2026

10։00

1

դռնբաց

11․

ՀԿԴ/0136/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Արտյոմ Ժորայի Մովսեսյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

09․04․2026

11։00

1

դռնբաց

12․

ՀԿԴ/0295/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Պետրոս Մանվելի Թովմասյանի և Կադաստրի կոմիտեի՝ Երևանի քաղաքապետարանի 17.05.2013 թվականի թիվ 2480-Ա որոշումն առոչինչ ճանաչելու և որպես հետևանք՝ «Հողամասի առուվաճառքի մասին» 23.05.2013 թվականի պայմանագիրը, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջի մասին

09․04․2026

12։00

1

դռնբաց

13․

ՀԿԴ/0014/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սեյրան Մուշեղի Օհանյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

09․04․2026

14։00

1

դռնբաց

14․

ՀԿԴ/0183/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Ավետիք Վոլոդի Դալլաքյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

10․04․2026

10։00

8

դռնբաց

15․

ՀԿԴ/0072/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Վարուժան Նարիմանի Ներսիսյանի, Անաիդ Արահունիսի Ամիրյանի, Նաիրի Վարուժանի Ներսիսյանի

10․04․2026

11։00

8

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Ն Ավագյան

1.

ՀԿԴ/0237/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գրիգոր Լևոնի Գրիգորյանի, երրորդ անձ Անահիտ Իսպիրյանի` աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

06.04.2026

10։00

7

դռնբաց

2.

ՀԿԴ/0201/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Սարգսի Սարգսյանի, Նուրիցա Ռենիկի Շահբազյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

06.04.2026

10։30

7

դռնբաց

3.

ՀԿԴ/0184/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Արամ Մայի Զաքարյանի, երրորդ անձ «ՍԵՎԵՆՖՈՒԴ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

06.04.2026

11։30

7

դռնբաց

4.

ՀԿԴ/0300/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վարդան Ժորժիկի Սեդրակյանի, Խաչատուր Ալբերտի Պողոսյանի, Սամվել Արամայիսի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին

06.04.2026

14։00

7

դռնբաց

5.

ՀԿԴ/0004/02/26

Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի, Սևակ Հենրիկի Մելիք-Քարամյանի, երրորդ անձ՝ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության  հետևանքներ կիրառելու պահանջի մասին

06.04.2026

15։30

7

դռնբաց

6.

ՀԿԴ/0019/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Գագիկ Բեգլարի Բեգլարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

06.04.2026

16։30

7

դռնբաց

7.

ՀԿԴ/0258/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությանն՝ ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի, երրորդ անձ՝ Արսեն Բազիկյանի, Սամվել Աբրահամյանի, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, Անահիտ Սերյոժայի Պողոսյանի՝ հողամասի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

07.04.2026

10։00

7

դռնբաց

8.

ՀԿԴ/0035/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մուրադ Մարութի Հարությունյանի և Մարինե Վեմիրի Հարությունյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

07.04.2026

13։30

7

դռնբաց

9.

ՀԿԴ/0281/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վարդենիս համայնքի, Արմինե Էդիկի Հայրունու, Ղևոնդ Թաթուլի Հայրունու, Պետրոս Սմբատի Պետրոսյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

07.04.2026

14։30

7

դռնբաց

10.

ՀԿԴ/0073/02/25

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Արտակ Հակոբի Բարսեղյանի, Աննա Քաջիկի Բարսեղյանի, Մանան Արտակի Բարսեղյանի, Արթուր Մելիքսեթի Գրիգորյանի, Հենրիկ Երվանդի Արթեյանի, Լիլի Արտակի Բարսեղյանի, երրորդ անձինք՝ «Մանլի» ՍՊԸ–ի և «Հիսթորիքալ Թրավել» ՍՊԸ–ի ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

07.04.2026

15։00

7

դռնբաց

11.

ՀԿԴ/0145/02/24

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Հարություն Կալինի Մանուչարյանի, Նաիրա Յուրիկի Մանուչարյանի, Անուշավան Հարությունի Մանուչարյանի, Աննա Գագիկի Մելիքյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

10.04.2026

10։00

7

դռնբաց

12.

ՀԿԴ/0142/02/24

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վարդան Վլադիմիրի Մինասյանի, Գայանե Ազատի Մարդյանի, Նարեկ Վարդանի Մինասյանի, Կարինե Էդգարի Սարոյանի, Նարե Վարդանի Մինասյանի, Համբարձում Վազգենի Փխրիկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

10.04.2026

12։00

7

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Ռ Ավագյան

1.

ՀԿԴ/0005/02/25

Ըստ հայցի ՀՀ  գլխավոր դատախազության ընդդեմ Գևորգ Գրիշայի Նարինյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

06.04.2026

14:00

11

դռնփակ

2.

ՀԿԴ/0090/02/25

Ըստ հայց ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի, Արթուր Դանիելյանի, Անաստաս Դանիելյանի, Զարիկ Գևորգյանի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

06.04.2026

16:00

11

դռնբաց

3.

ՀԿԴ/0034/02/24

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ռոբերտ Գրիշայի Խաչատրյանի, Հասմիկ Պետրոսի Հարությունյանի և Զարինե Ռոբերտի Խաչատրյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

07.04.2026

11:00

11

դռնբաց

4.

ՀԿԴ/0025/02/26

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի, Աբովյան համայնքի ավագանու, Վահան Մկրտչյանի, երրորդ անձինք՝ Արմենուհի Կառլենի Փոթիկյան, ՀՀ կադաստրի կոմիտե՝ Աբովյան համայնքի ղեկավարի 29.10.2013թ. թիվ 897 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք՝ 27.10.2013թ. կայացած աճուրդը, 30.10.2013թ. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և Վահան Մկրտչյանի միջև կնքված անշարժ գույքի աճուրդ վաճառքի պայմանագիրը, 04.11.2013թ. Վահան Մկրտչյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (թիվ 04112013-07-0021 վկայական) անվավեր ճանաչելու պահանջների մասին

07.04.2026

14:00

11

դռնբաց

5.

ՀԿԴ/0006/02/24

Ըստ հայցի ՀՀ  գլխավոր դատախազության ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Էդուարդ Վաղարշակի Հակոբյանի և Ստեփան Էդուարդի Հակոբյանի, երրորդ անձինք Վաղարշակ Հակոբյան,  <<Գլոբալ Ստեփս>> ՍՊ ընկերություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

07.04.2026

16:00

11

դռնբաց

6.

ՀԿԴ/0220/02/25

Ըստ հայցի Արարատի մարզի դատախազության ընդդեմ Վեդի համայնքի ղեկավարի, Հայկ Մելքոնյանի, Ավետիք Հովհաննիսյանի, Գարիկ Ավետիսյանի, Շիրակ Անդրեասյանի, Վահիկ Մելքոնյանի, Սասուն Վարդանյանի, Արմեն Ղազարյանի, Մինաս Խաչատրյանի, Էմին Հովհաննիսյանի, Լազր Գուլաբյանի, Գուրգեն Սարգսյանի,  Թանգուհի Աղախանյանի, Արա Մալխասյանի և Հայկ Ազիզբեկյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

08.04.2026

11:00

7

դռնբաց

7.

ՀԿԴ/0021/02/22

Միջնորդության քննարկում

08.04.2026

12:30

7

դռնբաց

8.

ՀԿԴ/0267/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սմբատ Ալեքսոյի Օհանյանի, Ռուզաննա Համբարձումի Մելքոնյանի, Ալեքսանդր Սերգեյի Մալայանի, Կարինե Լևոնի Մալայանի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին

08.04.2026

14:00

7

դռնբաց

9.

ՀԿԴ/0273/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Էդգար Յուրիի Խանզադյանի՝ պետությանը պատճառված վնասի  գումարը բռնագանձելու պահանջի մասին

08.04.2026

15:00

7

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ ԱՂարսլյան

1.

ՀԿԴ/0214/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Տավուշի մարզի Իջևան համայնքի, երրորդ անձ «Ջուրլույս» ՍՊ ընկերության՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին

06.04.2026

14:15

2

դռնբաց

2.

ՀԿԴ/0207/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արարատ համայնքի, Արտաշես Թելմանի Թադևոսյանի, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, Նվարդ Ռաֆիկի Ալթունյանի, Դավիթ Մկրտիչ Արամի Կարապետյանի՝ հողատարածքների վերաբերյալ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին

 

06.04.2026

16:00

2

դռնբաց

3.

ՀԿԴ/0010/02/24

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ կառավարության, Կարեն Գագիկի Պապովյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին

07.04.2026

13:00

2

դռնբաց

4.

ՀԿԴ/0209/02/25

Ըստ հայցի Շիրակի մարզի դատախազության ընդդեմ Նարինե Մուշեղի Մեսրոպյանի, Իզաբելա Արթուրի Մեսրոպյանի, Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի, Համիկ Ջանիբեկի Թորոսյանի, Արմեն Լենդրուշի Սոկոլյանի, Սիրարփի Սայաթի Գևորգյանի, Աննա Արայի Դարբինյանի՝ որպես պետությանը պատճառված վնաս գումարի բռնագանձման պահանջի մասին

07.04.2026

14:00

2

դռնբաց

5.

ՀԿԴ/0210/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Արմեն Անդրանիկի Գևորգյանի, Սեյրան Մուշեղի Օհանյանի, Յուրի Գրիգորի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670․000․000 ՀՀ դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին

07.04.2026

16:00

2

դռնբաց

6.

ՀԿԴ/0013/02/26

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանի, Զոյա Ռաֆիկի Աղաբեկյանի, Անուշ Եվգենիի Աթամալյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

09.04.2026

10:00

7

դռնբաց

7.

ՀԿԴ/0126/02/24

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արա Հայկազի Մկրտչյանի, Հայկ Արայի Մկրտչյանի, Մելանյա Աշոտի Գրիգորյանի, Աննա Արայի Մկրտչյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

09.04.2026

12:30

7

դռնբաց

8.

ՀԿԴ/0083/02/24

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Մանվել Վրեժիկի Փարամազյանի, Լիլիթ Մաքսիմի Դավթյանի, երրորդ անձ՝ «Տրամպ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

10.04.2026

13:00

7

դռնբաց

9.

ՀԿԴ/0078/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վարուժան Հակոբի Բարսեղյանի, Աիդա Պետիկի Բարսեղյանի, Հակոբ Վարուժանի Բարսեղյանի, Բարսեղ Վարուժանի Բարսեղյանի, Արման Վարուժանի Բարսեղյանի, «Քայլք» ՍՊԸ-ի, «Վեդի Գազ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

10.04.2026

14:00

7

դռնբաց

10.

ՀԿԴ/0081/02/25

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի, Անահիտ Վազգենի Հախոյանի, Արմեն Սուրիկի Գրիգորյանի, Աննա Աշոտի Հակոբջանյանի, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի, «Ավշար պրոդ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

10.04.2026

16:00

7

դռնբաց

 

image

30.03.2026

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 08-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 11-րդ կետի պահանջը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա սթ մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):

Խնդրում  ենք վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. ապրիլի 20-ը՝ ժամը 16:00-ն (էլ-հասցե` press@court.am):