background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

22.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.

    Հ/հ

                                     Թեկնածուի

                      ազգանունը, անունը, հայրանունը,

                           դատարանի անվանումը,

                       դատավորի մասնագիտացումը

    1.

                         Անտոնյան Սուրեն Ռաֆիկի

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                              վարչական պալատ)

    2.

                          Հակոբյան Գոռ Գագիկի

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                                 վարչական պալատ)

    3.

                          Միքայելյան Ստեփան Կարոյի 

                (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                               վարչական պալատ)

 

 

 

 

image

22.07.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակում է Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ (այսուհետ՝ Թեկնածուներ) ներկայացրած հասարակական կազմակերպությունների, դատավորների և նրանց կողմից ներկայացրած թեկնածուների, ինչպես նաև ինքնաառաջադրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կենսագրությունները:

 

1.Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.

1) Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյան.

Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան:

 

2) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.

Թեկնածու՝ Արսեն Թավադյան:

 

3) «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան.

Թեկնածու՝ Անահիտ Մանասյան:

 

2. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.

1) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյան.

 Թեկնածու՝ Գաբրիել Պետրոսյան:

 

2) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան.

Թեկնածու՝ Հասմիկ Հարությունյան:

 

3) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.

Թեկնածու՝ Արտաշես Խալաթյան:

 

4) Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան (ինքնաառաջադրում):

 

                                                                                                                                                        Դատական դեպարտամենտ

image

20.07.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Մրցութային հանձնաժաղովի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից երեքի դիմումը բավարարվել է և թեկնածուները ներկայացվել են Դատավորների ընդհանուր ժողովին, իսկ մեկի դիմումի ընդունումը մերժվել է

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով 2020 թվականի հունիսի 18-ին հայտարարել է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվել է 2020 թվականի հունիսի 29-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցելու համար, սահմանված ժամկետում, դիմել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ ներկայացնելով մեկական թեկնածուներ.

1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Ս. Այվազյան, առաջադրված թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան,

2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան, առաջադրված թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյան:

3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան, առաջադրված թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան:

4. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան, առաջադրված թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյան:

Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 12.06.2020թ. թիվ 525-Ա հրամանով ձևավորվել է մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հետևյալ կազմով՝

     1. Նարեկ Գաբրիելյան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (մրցութային հանձնաժողովի նախագահ),

     2. Արմեն Հարությունյան՝ Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),

     3. Խաչիկ Ղազարյան՝ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (մրցութային հանձնաժողովի անդամ):

Մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվել են մրցութային հանձնաժողովի նիստեր՝ Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերի՝ Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար:

Ուսումնասիրելով վերը նշված հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը՝ մրցութային հանձնաժողովի կողմից փաստաթղթերում արձանագրվել են թերություններ: Մրցութային հանձնաժողովի որոշումներով ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը վերադարձվել են հասարակական կազմակերպություններին՝ սահմանելով երկօրյա ժամկետ՝ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար:

Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից կրկին ներկայացված փաստաթղթերը, որոշումներ է կայացրել բավարարել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումները, իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումի ընդունումը մերժել՝ ներկայացված փաստաթղթի անհամապատասխանության հիմքով:

Ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 18-րդ կետով՝ Դատավորների ընդհանուր ժողովին են ուղարկվել Մրցութային հանձնաժողովի՝ Դատավորների ընդհանուր ժողով թեկնածուներ ներկայացնելու մասին որոշումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյանի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի և թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյանի վերաբերյալ մրցութային հանձնաժողովում առկա փաստաթղթերը, ներառյալ՝ մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները:

 

                                                                                                                                                                                      ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

image

18.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է.

միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն