background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

09.04.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

 

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

02.04.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն:

image

25.03.2020

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15  և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումների շրջանականերում մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, քննարկվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

 Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

25.03.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նկատի ունենալով երկրում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 N 15 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը և ելնելով քաղաքացիների շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով:

Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ ըստ համապատասխանության

 

Բարձրագույն դատական խորհուրդ / աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտ/ info@court.am

Դատավորների ընդհանուր ժողով gm.judges@court.am

ՀՀ վճռաբեկ դատարան vchrabek@court.am

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան qagh-veraqnnich@judiciary.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան qr.veraqnnich@court.am

ՀՀ վերաքննիչ վարչական դատարան varch.veraqnnich@court.am

ՀՀ վարչական դատարան varchakan@court.am

ՀՀ սնանկության դատարան snank@court.am

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Կենտրոն նստավայր/ kentron@court.am

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան armavir@court.am

Արարատիև Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ararat@court.am

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան aragatsotn@court.am

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան lori@court.am

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան kotayq@court.am

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան tavush@court.am

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան gegharkunik@court.am

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան syuniq@court.am

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան shirak@court.am

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն press.courts@gmail.com

image

24.03.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը ՈՐՈՇԵԼ Է.

մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝
- ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը:
- ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ, նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.
- Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).
- տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու են էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստի հասցեները կհրապարակվեն լրացուցիչ):
3.1 Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:
3.2 ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

4. Առաջարկել ՀՀ դատավորներին և դատավարության մասնակիցներին, նախապես համաձայնեցնելով, հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի:

 

Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումը