Նորություններ
RSS
14.07.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 44.1-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը և այդ նորմերի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին» որոշման Հավելված 1-ինի 3-րդ բաժնի 16-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հիմք ընդունելով 2023 թվականի հուլիսի 10-ին Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության միջազգային փորձագետ Վիտալի Կասկոյի անունը փորձագետների ցանկից հեռացնելու մասին պաշտոնական ծանուցումը՝ անհրաժեշտություն է առաջացել միջազգային փորձագետի թեկնածություն առաջադրելու նպատակով լրացուցիչ հայտարարություն տարածելու:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ որպես փորձագետ կարող է ընտրվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից: (…):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները:
Փորձագետի թեկնածուի համար առաջադրվում են հետևյալ պահանջները.
ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.
բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության ոլորտը։
Բարձրագույն դատական խորհրդի 29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշմամբ հաստատված Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգի 3-րդ կետի համաձայն՝ (…) հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ մատուցած) փորձագետը, մասնագետը:
Վեր նշված պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց փաստաթղթերն առձեռն ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 26-ը ներառյալ:
Փորձագետի թեկնածուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից՝ ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից։
Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,
2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),
4. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
5. Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,
6. Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
7. Գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,
8. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ Կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին։
Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են՝ երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով։ Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին։Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված։
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
13.07.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք և 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ 2023 թվականի հուլիսի 28-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
13.07.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք և 2023 թվականի հունիսի 6-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ 2023 թվականի հուլիսի 28-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
09.07.2023
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ 10.07.2023թ.-14.07.2023թ.
|
Հ/Հ |
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ |
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ |
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ԺԱՄԸ |
ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ/0078/01/22 |
Արամ Խաչատրյան |
10.07.2023 |
11:00 |
1 |
|
|
|
2 |
ՀԿԴ/0175/01/22 |
Մհեր Խալաթյան |
10.07.2023 |
14:30 |
4 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ/0095/01/22 |
Սարիկ Աթաջանյան Արտակ Հայրապետյան |
11.07.2023 |
11:00 |
4 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ/0136/01/23 |
Մանգասար Մինասյան Արսեն Գրիգորյան |
11.07.2023 |
11:30 |
1 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ/0168/01/22 |
Ծովինար Գրիգորյան Վարդան Սահակյան Ռիմա Ավանեսյան |
11.07.2023 |
15:00 |
4 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ/0141/01/22 |
Սարգիս Գարեգինյան Շուշանիկ Հարությունյան Հովինե Սարգսյան Սոնա Սարգսյան Վարդինե Բաբայան Հայկանուշ Արշակյան |
12.07.2023 |
11:30 |
4 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ/0083/01/23
|
Ազատ Թարզյան Խորեն Սաֆարյան |
12.07.2023 |
15:00 |
4 |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ/0135/01/22 |
Հենրիկ Բերնեցյան |
13.07.2023 |
11:00 |
1 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ/0084/01/22 |
Վիգեն Բաբախանյան Իշխան Գասպարյան |
14.07.2023 |
11:00 |
4 |
դռնբաց |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Տ.ԴԱՎԹՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ/0086/01/22 |
Մարտուն Մաթևոսյան |
10.07.2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
|
2 |
ՀԿԴ/0140/01/23 |
Արամ Գալստյան Վոլոդյա Գասպարյան Պետրոս Թեմիրյան |
10.07.2023 |
14։00 |
6 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ/0051/01/22 |
Արթուր Սարգսյան Ավետ Սարգսյանի Սեյրան Արիստակեսյան, Վարդան Իվանյան, Գոռ Մանուչարյան Գրետա Թունյան Նունե Գասպարյան |
10.07.2023 |
14։30 |
2 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ/0087/01/23 |
Գևորգ Նաջարյան Հայկ Քոթանջյան |
10.07.2023 |
16։30 |
2 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ/0103/01/23 |
Էմիլ Գրիգորյան Գագիկ Կաֆյան Անդրանիկ Ադամյան |
11․07․2023 |
12։00 |
6 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ/0127/01/22 |
Արտակ Մանասերյան Նաիրի Դանուղյան |
11․07․2023 |
14։30 |
6 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ/0133/01/23 |
Հովսեփ Օգումցյան Արթուր Մխիթարյան |
11․07․2023 |
16։30 |
6 |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ/0090/01/23 |
Կարեն Ավետիքյան |
12․07․2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ/0109/01/23 |
Սոս Սեդրակյան |
12․07․2023 |
12։00 |
6 |
դռնբաց |
|
|
10 |
ՀԿԴ/0108/01/23 |
Սամվել Նազարյան Կարեն Մկրտումյան |
12․07․2023 |
14։00 |
6 |
դռնբաց |
|
|
11․ |
ՀԿԴ/0027/01/22 |
Արմինե Սիմոնյան Արշավիր Մելիքյան Մելքոն Տալոյան |
12․07․2023 |
16։30 |
6 |
դռնբաց |
|
|
12․ |
ՀԿԴ/0104/11/23 |
Դիմող Էդուարդ Ասլանյանի բողոք |
13․07․2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
|
13 |
ՀԿԴ/0170/01/22 |
Ալբերտ Հովհաննիսյան |
13․07․2023 |
12։30 |
6 |
դռնբաց |
|
|
14 |
ՀԿԴ/0106/01/23 |
Արտուր Մանուկյան Արթուր Սահակյան Արմեն Մարանջյան Մուրադ Մխիթարյան Ռուբեն Սարգսյան Վահան Ազատի Օսեյանի, Արամ Ալբերտի Ասատուրյան Դանիել Մկրտչյան |
13․07․2023 |
15։00 |
2 |
|
|
|
15 |
ՀԿԴ/0091/01/22 |
Աղվան Հովսեփյան |
14․07․2023 |
11։00 |
6 |
|
|
|
16 |
ՀԿԴ/0121/01/23 |
Անդրանիկ Փիլոյան Աշոտ Հակոբյան Վիգեն Մկրտչյան Արթուր Օհանյան Վիգեն Գրիգորյան Գոռ Համբարձումյան Արտակ Բեյբության Թաթուլ Գևորգյան Տիգրան Գասպարյան Միհրդատ Մաթևոսյան Գագիկ Պողոսյան |
14․07․2023 |
16։00 |
2 |
|
|
|
ԴԱՏԱՎՈՐ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ/0088/01/22 |
Աննա Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան |
10.07.2023
|
10:00 |
3 |
դռնբաց |
|
|
2 |
ՀԿԴ/0070/01/22 |
Գրիշա Մուրադյան |
10.07.2023
|
14:30 |
3 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ/0111/01/22 |
Ռուբեն Մարգարյան Նաիրա Գրիգորյան Ստեփան Նազարեթյան Նունե Մկրտչյան |
11.07.2023
|
10:00 |
5 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ/0057/01/23 |
Սոս Քոչարյան Վրեժ Սաֆարյան Մայիս Գրիգորյան |
11.07.2023
|
14:30 |
5 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ/0047/01/22 |
Արմեն Սմբատյան Գոռ Դավթյան |
12.07.2023
|
10:00 |
5 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ/0062/01/23 |
Համազասպ Միսակարյան Կարեն Հովհաննիսյան Արգիշտի Չախալյան |
12.07.2023
|
14:30 |
5 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ/0160/01/22 |
Հրաչիկ Հայրապետյան |
12.07.2023 |
17:00 |
3 |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ/0079/01/23 |
Օֆիկ Դավթյան |
13.07.2023 |
16:00 |
3 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ/0035/01/23 |
Ռուբիկ Սահակյան Խաչիկ Զախարյան |
14.07.2023 |
10:00 |
3 |
դռնբաց |
|
|
10 |
ՀԿԴ1/0007/01/23 |
Կամո Ղարագոզյան Գարիկ Պարանյան Արսեն Բուդաղյան Ռաֆիկ Սաքանյան |
14.07.2023 |
14:00 |
5 |
դռնբաց |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄՈՍԻՆՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ1/0007/01/22 |
Արթուր Հովհաննիսյան |
10.07.2023 |
11։00 |
1 |
դռնբաց |
|
|
2 |
ՀԿԴ1/0024/01/22 |
Արմեն Պողոսյան |
10.07.2023 |
14։00 |
1 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ1/0025/01/22 |
Սետ Գրիգորյան |
10.07.2023 |
16։00 |
1 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ1/0020/01/22 |
Իզաբելա Մեսրոպյան Ալվարդ Ղայթանջյան Նարինե Մեսրոպյան Համիկ Թորոսյան |
11.07.2023 |
11։00 |
1 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ1/0009/01/22 |
Լուսինե Մելիքյան Օվսաննա Գրիգորյան |
11.07.2023 |
12։30 |
1 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ1/0010/01/23 |
Արփենիկ Համարձումյան |
11.07.2023 |
16։00 |
1 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ/0104/01/22 |
Ալբերտ Ղարաքեշիշյան |
12.07.2023 |
12։00 |
Ք. Ստեփանավան |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ1/0013/01/23 |
Սերոբ Հարությունյան |
13.07.2023 |
12։00 |
2 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ1/0028/01/22 |
Գևորգ Մկրտչյան Անդրանիկ Թումանյան Ռուբեն Կիրակոսյան Էդվարդ Քառյան Արտակ Պարսամյան Վարդան Գևորգյան Անդրանիկ Տիտանյան Վահե Ամիրխանյան Միքայել Ղարաքիշյան Կարեն Հակոբյան |
13.07.2023 |
14։00 |
2 |
դռնբաց |
|
|
10 |
ՀԿԴ1/0033/01/22 |
Գրիգոր Մաթևոսյան |
13.07.2023 |
16։00 |
2 |
դռնբաց |
|
|
11 |
ՀԿԴ1/0026/01/22 |
Գառնիկ Սահակյան |
14.07.2023 |
11։00 |
1 |
դռնբաց |
|
|
12 |
ՀԿԴ1/0034/01/22 |
Դավիթ Հակոբջանյան Արմեն Մինասյան Արմեն Մարտիրոսյան Երվանդ Քեչիջյան Վարդան Թումանյան Գագիկ Համբարյան |
14.07.2023 |
12։00 |
1 |
դռնբաց |
|
|
13 |
ՀԿԴ1/0021/01/23 |
Կորյուն Սումբուլյան |
14.07.2023 |
15։00 |
1 |
դռնբաց |
|
|
14 |
ՀԿԴ1/0016/01/22 |
Գագիկ Կարապետյան |
14.07.2023 |
16։00 |
1 |
դռնբաց |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Գ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ2/0020/01/22 |
Մովսես Ջանբազյան Սուրեն Մելքոնյան |
10.07․2023
|
16։00 |
1 |
դռնբաց |
|
|
2 |
ՀԿԴ2/0002/001/22 |
Կամո Ղալթաղչյան |
12․07․2023
|
11։00 |
1 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ2/0018/01/22 |
Հովսեփ Վերանյան |
12․07․2023
|
12։30 |
1 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ2/0004/01/23 |
Վաչիկ Դիլանյան Հովհաննես Հովհաննիսյան |
12.07.2023
|
14։00 |
1 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ2/0016/01/23 |
Սասուն Մանուչարյան և մյուսներ |
12.07.2023 |
16:00 |
1 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ2/0009/01/22 |
Արթուր Տիրացվյան Վահան Սահակյան Վոլոդյա Ասատրյան Հայկ Մարտիրոսյան Տիգրան Ավետյան |
13․07.․2023
|
09։30 |
1 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ2/0003/01/23 |
Արմեն Սանթրոսյան Գոհար Դավթյան Արմենակ Հովհաննիսյան |
13.07.2023 |
14:00 |
1 |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ2/0024/01/23 |
Արմեն Սանթրոսյան
|
13.07.2023 |
17:00 |
1 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ2/0007/01/23 |
Վոլոդյա Ուզունյան |
14.07.2023
|
11։00 |
1 |
դռնբաց |
|
|
10 |
ՀԿԴ2/0028/01/22 |
Վահրամ Ղազարյան |
14․07․2023 |
14:00 |
1 |
դռնբաց |
|
|
11 |
ՀԿԴ2/0005/01/23 |
Ռոլանդ Մարգարյան |
14.07.2023 |
17:00 |
1 |
դռնբաց |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Ս.ԴԱԴՈՅԱՆ |
|||||||
|
1․ |
ՀԿԴ/0050/01/22
|
Դանիել Հակոբյանի Կարեն Ներսիսյանի Վաչե Հովհաննիսյանի Գարիկ Սողոմոնյանի Նվեր Ստեփանյանի Կարեն Մարգարյանի |
10․07․2023 |
13։00 |
1 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայր |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Վ.ՍԱՐԳՍՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ/0018/01/22 |
Տիգրան Սահակյան Արտյոմ Սարգսյան Կարեն Սարդարյան Արմինե Ստեփանյան |
10.07.2023թ․ |
11։00 |
5 |
դռնբաց |
|
|
2 |
ՀԿԴ/0081/01/23 |
Սաշա Ժորայի Հակոբյան |
10.07.2023թ․ |
14։30 |
5 |
դռնբաց |
|
|
3 |
ՀԿԴ/0118/01/22 |
Լևոն Մելքոնյան |
10.07.2023թ․ |
16։30 |
5 |
դռնբաց |
|
|
4 |
ՀԿԴ/0070/01/23 |
Գայանե Սերոբի Ռաֆայելյան Սուրեն Ալեքսանդրի Մկրտչյան Կարեն Ալեքսանդրի Ավետիսյան |
11․07.2023թ․ |
11։00 |
5 |
դռնբաց |
|
|
5 |
ՀԿԴ/0119/01/23 |
Տիգրան Սասունիկի Խաչատրյան |
11․07.2023թ․ |
14։00 |
5 |
դռնբաց |
|
|
6 |
ՀԿԴ/0089/01/23 |
Համլետ Դարբինյան Սարգիս Պետրոսյան Արթուր Համբարյան Արա Քոչարյան Իգր Աբրահամյան Արմեն Հարությունյան Նարեկ Հոխանյան Հարություն Հոխանյան |
11․07.2023թ․ |
16։00 |
5 |
դռնբաց |
|
|
7 |
ՀԿԴ/0060/01/23 |
Վասիլ Հակոբի Գևորգյան |
12.07.2023թ․ |
11։00 |
3 |
դռնբաց |
|
|
8 |
ՀԿԴ/0042/01/22 |
Արամ Գրիգորյան Անդրանիկ Կոչկանյան Սարգիս Ավագյան |
12.07.2023թ․ |
14։30 |
3 |
դռնբաց |
|
|
9 |
ՀԿԴ/0085/01/23 |
Արմեն Գրիշայի Կարապետյան |
13.07.2023թ․ |
11։00 |
3 |
դռնբաց |
|
|
10 |
ՀԿԴ/0110/01/23 |
Արման Արմենակի Լալայան |
13.07.2023թ․ |
13։30 |
3 |
դռնբաց |
|
|
11 |
ՀԿԴ/0040/01/23 |
Աշոտ Պողոսյան Էդուարդ Արշակյան Անդրանիկ Ավետիսյան |
14.07.2023թ․ |
11։00 |
5 |
դռնբաց |
|
|
12 |
ՀԿԴ2/0023/01/22 |
Ռոբերտ Վրեժի Գրիգորյան |
14.07.2023թ․ |
15։00 |
3 |
դռնբաց |
|
|
13 |
ՀԿԴ/0138/01/23 |
Արամ Խաչիկի Հարությունյան Գագիկ Հրանտի Կարապետյան Սուրեն Միքայելի Ավագյան |
14.07.2023թ․ |
16։30 |
3 |
դռնբաց |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Խ.ՂԱԶԱՐՅԱՆ |
|||||||
|
1 |
ՀԿԴ/0101/11/23 |
Լաուրա Ստեփանյան |
10.07.2023 |
10:00 |
6 |
դռնբաց |
|
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ 10.07.2023 – 14.07.2023
|
Հ/Հ |
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ |
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ԺԱՄԸ |
ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
ԴԱՏԱՎՈՐ Կ․ Բադալյան |
||||||
|
1 |
ՀԿԴ/0050/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Լևոն Խաչատուրի Ավագյանի, Տիգրան Արտյոմի Ավետյանի, Արթուր Բագրատի Տիրացվյանի, Հայկ Վարդգեսի Մարտիրոսյանի, Էդգար Սուրենի Ավետիսյանի, Վահան Մերուժանի Սահակյանի՝ պետությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին։ |
10․07․2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ/0074/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտեմ Ռոբերտի Ալեքսանյանի, երրորդ անձինք՝ Գրետա Հովհաննիսյանի, Լիանա Ալեքսանյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին։ |
10․07․ 2023 |
11։00 |
7 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ/0066/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արմեն Մանվելի Հարությունյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
11․07․2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0005/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Անի Լյովայի Սարգսյանի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
11․07․2023 |
12։00 |
8 |
դռնբաց |
|
5 |
ՀԿԴ/0115/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ընդդեմ «Սյուզի-Հրաչյա» ՍՊԸ-ի՝ հօգուտ պետական բյուջեի 19․380․795 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։ |
11․07․2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
6 |
ՀԿԴ/0014/02/22 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սեյրան Մուշեղի Օհանյանի, Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի, Աննա Տիգրանի Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Սուրենի Ղալեչյանի, Մարինե Էդուարդի Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Հովսեփի Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
11․07․2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
|
7 |
ՀԿԴ/0024/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի, Սաթենիկ Սերժի Սարգսյանի և երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
12․07․2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
8 |
ՀԿԴ/0103/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Առաքել Հակոբի Վիրաբյանի, Հակոբ Առաքելի Վիրաբյանի, Էլմիրա Վազգենի Վիրաբյանի, Աշոտ Առաքելի Վիրաբյանի, Դիանա Վարդանի Հովհաննիսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
12․07․2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
9 |
ՀԿԴ/0098/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ընդդեմ «Ա․Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի՝ 2004 թվականի հոկտեմբերի 29-ի պայմանագիրը լուծելու պահանջի մասին։ |
12․07․2023 |
16։00 |
7 |
դռնբաց |
|
10 |
ՀԿԴ/0006/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գալուստ Լուկաշի Գրիգորյանի, երրորդ անձ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
13․07․2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
11 |
ՀԿԴ/0034/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Մհեր Դավթի Սեդրակյանի, Շուշանիկ Միքայելի Աֆյանի, *****, Ելիզավետա Սարգսի Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
13․07․2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
12 |
ՀԿԴ/0063/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ընդդեմ Կորյուն Արարատի Հակոբյանի, Աստղիկ Լևիկի Ռեհանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի, «Արարատբանկ» ՓԲԸ-ի, Դիաննա Յուրիի Բեգլարյանի՝ առուվաճառքի պայմանագրերը կեղծ ու առոչինչ ճանաչելու, որպես առոչինիչ գործարքի անվավերության հետևանք, սեփականության իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ |
13․07․2023 |
16։00 |
8 |
դռնբաց |
|
13 |
ՀԿԴ/0008/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սերոբ Ռազմիկի Հարությունյանի, Հարություն Սերոբի Հարությունյանի և Անուշ Արարատի Անտոնյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին։ |
14․07․2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
14 |
ՀԿԴ/0099/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Արմավիրի մարզի դատախազության ընդդեմ Հմայակ Հակոբի Բաբուջյանի, երրորդ անձինք Հակոբ Կառլենի Բաբուջյանի, Հասմիկ Հրաչի Խնկոյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին։ |
14․07․2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
15 |
ՀԿԴ/0059/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ՝ Գևորգ Կարապետի Վարդանյանի, երրորդ անձ «Պոլի Տրանսպորտ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
14․07․2023 |
16։00 |
8 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ն․ Ավագյան |
||||||
|
1. |
ՀԿԴ/0079/02/23 |
Ըստ հայցի՝ Տավուշի մարզի դատախազության՝ ընդդեմ Նարեկ Սարիբեկի Անդրիկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Կիմ Անդրիկյանի, Հայկանուշ Անդրիկյանի, Սարիբեկ Անդրիկյանի, Կարինե Հարությունյանի, Մարիամ Անդրիկյանի, Հարություն Անդրիկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին |
14.07.2023 |
15։00 |
7 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ռ․ Ավագյան |
||||||
|
1 |
ՀԿԴ/0036/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վազգեն Կարենի Հարությունյանի և Աննա Պավելի Պետրոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
10․07․ 2023 |
15։30 |
7 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Լ․ Դրմեյան |
||||||
|
1 |
ՀԿԴ/0012/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Մարինե Լիպարիտի Պետրոսյանի, երրորդ անձանց՝ Մարգո Պետրոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Մանուշակ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի, Հերմինե Ալիխանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարինե Պետրոսյանի բաժինն առանձնացելու և դրա վրա բռնագանձումը տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Մարինե Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին։ |
10/07/2023 |
11։00 |
8 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ/0114/02/22 |
Ըստ հայցի Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Դավիթ Գրիշայի Պետրոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Նուբար Սերգեյի Պողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Դավիթ Պետրոսյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Դավիթ Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին։ |
10․07․2023 |
12։00 |
8 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ/0075/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սամվել Հարությունի Թազիյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։ |
11․07․2023 |
11։00 |
7 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0067/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սաշա Ժորայի Հակոբյանի, Լիանա Վազգենի Հակոբյանի, Հովհաննես Սաշայի Հակոբյանի, Արաքսյա Հովհաննեսի Ավջյանի և Կարապետ Գրիշայի Հակոբյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
12․07․2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
07.07.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 2 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 24-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ