Նորություններ
RSS
26.05.2023
Վճռաբեկ դատարանը կկարողանա ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցովԲարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկում, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով։
Քննարկվող նախագծով առաջարկվում է որոշ գործերով Վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակում, որը կնպաստի երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, և նաև այդ համատեքստում Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ գործառույթի պատշաճ կիրառումն ապահովելուն:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվելու են հետևյալ հիմնական փոփոխությունները.
1) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական որոշ գործերով վերաքննության իրավունքը` որպես բացառություն նախատեսելով այն դեպքը, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վարչական դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
2) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական պարզ գործերով կայացված դատական ակտերի վերանայման արդյունքում ընդունված ակտերի` վճռաբեկության կարգով բողոքարկումը,
3) սահմանափակվելու է քրեական գործերով վճռաբեկության կարգով հատուկ վերանայումը, ինչպես նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների քննության վերաբերյալ առաջին ատյանի եզրափակիչ դատական ակտերի վերանայման արդjունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայումը,
4) Վճռաբեկ դատարանի պալատներին հնարավորություն է տրվելու դատարանների նախագահների կամ Բարձրագույն դատական խորհրդի դիմումով դատական պրակտիկայի ամփոփման և վերլուծության հիման վրա դատարաններին տրամադրել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում դա իրականացնելով պալատների համատեղ նիստերով:
Փոփոխությունները միտված են երկրում միատեսակ դատական պրակտիկայի ձևավորմանն ու իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Արդարադատության նախարարության աջակցությամբ։
25.05.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՏեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է և վերջնաժամկետ սահմանվել 2023 թվականի հունիսի 9-ը ներառյալ:
Հավակնորդները կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):
Բարձրագույն դատական խորհուրդ
24.05.2023
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած՝ բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելուհամար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն մասի պահանջներին համապատասխանող անձինք սույն հոդվածով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ մասնակցում են հարցազրույցի:
Հայտարարության հրապարակումից հետո մինչև սույն թվականի հունիսի 13-ը ներառյալ վերը նշված անձինք կարող են դիմումները և փաստաթղթերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
24.05.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով՝ եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: (…) Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 21.04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասով, ըստ որի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված՝ դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուներից, իսկ ցուցակն սպառվելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններում առկա չեն համապատասխան քանակի դատավորի թեկնածուներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները մեկական թեկնածուներով համալրելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից, հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները համալրելու նպատակով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17)՝ մինչև 2023 թվականի հունիսի 13-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հիշեցում՝
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և
թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-816, 511-786):
22.05.2023
Տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԲարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի երդման արարողությունը:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանն ու Խորհրդի մյուս անդամները շնորհավորել են նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: