background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

14.06.2023

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններում ընդգրկվելու համալրելու համար առաջին ատյանի դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար դիմումների և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է և վերջնաժամկետ սահմանվել 2023 թվականի հուլիսի 14-ը ներառյալ:

Դատավորները կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

image

13.06.2023

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2023թ հունիսի 19-ին

 

 

10:00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

2.

2023թ հունիսի 19-ին

 

 

14:00

ՍՆԱՆԿՈԻԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՍՏՂԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

 

image

13.06.2023

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով հատուկ կարգով անցկացվելիք հարցազրույցը տեղի է ունենալու 2023 թվականի հունիսի 22-ին ժամը 10:00-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

image

12.06.2023

 Դատավոր Մուրադ Հովակիմյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարարության
միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական
դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու
վերաբերյալ, որոշեց մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ ըստ վարույթ հարուցող մարմնի, դատարանը
գործով կայացված թվով 3 որոշումների հիման վրա կազմված կատարողական թերթերը կողմին է
տրամադրել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ դատարանի մեկ այլ որոշման հիման վրա
կազմված կատարողական թերթը տրվել է որոշումը կայացնելուն հաջորդող 57-րդ օրը, այն դեպքում,
երբ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում
է անհապաղ:

Միևնույն ժամանակ խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը
թեև պարունակում է Օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի
դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող
հեղինակազրկել դատական իշխանությունը:

image

12.06.2023

ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը. դատավոր Դավիթ Սարգսյանի կողմից թույլ տրված խախտումը նվազ կարևորության է

Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարարության
միջնորդությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
որոշեց մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ, ըստ վարույթ հարուցող մարմնի, դատարանը
կիրառված համաձայնության վարույթի շրջանակներում մեղադրյալին մեղավոր ճանաչելով
հանցագործության կատարման մեջ նշանակել է պատիժ ազատազրկման ձևով և նշանակված պատիժը
չկիրառելով նշանակել է փորձաշրջան, սակայն տվյալ դեպքում դատարանն իրավազոր չէր նշանակել
նշված պատժատեսակը, քանի որ մեղադրյալն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն
կատարել և նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա չի եղել:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը թեև
ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով
կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր
էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: