Նորություններ
RSS
27.03.2023
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈւԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԴատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով 13.03.2023 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից թվով 1 անձ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել է բողոք, ինչի արդյունքում վերջինիս ստացած միավորներն են.
|
Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ |
||||
|
|
Ազգանուն, անուն, հայրանուն
|
Թեստային առաջադրանքներ |
Իրավական խնդիրներ |
Ընդհանուր |
|
1. |
Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի |
34 |
26 |
60 |
|
Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ |
||||
|
1. |
Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի |
34 |
26 |
60 |
27.03.2023
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈւԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԴատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով 10.03.2023 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից թվով 1 անձ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել է բողոք, ինչի արդյունքում վերջինիս ստացած միավորներն են.
|
Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ |
||||
|
|
Ազգանուն, անուն, հայրանուն
|
Թեստային առաջադրանքներ |
Իրավական խնդիրներ |
Ընդհանուր |
|
1. |
Հակոբյան Աննա Աշոտի |
41 |
32 |
73 |
|
Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ |
||||
|
1. |
Հակոբյան Աննա Աշոտի |
41 |
32 |
73 |
27.03.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 20-ի թիվ ԲԴԽ-35-Ո-113 «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարած համարելու մասին» որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ 2023 թվականի ապրիլի 10-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
27.03.2023
Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբաններիԲարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբանների:
Դատական դեպարտամենտում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարելագործել Ձեր մասնագիտական ունակությունները, աշխատել բանիմաց և վաստակաշատ իրավաբանների հետ, միաժամանակ՝ իրավագիտության ոլորտում հմտությունների զարգացումն ապագայում կստեղծի հնարավորություն ստանձնել մասնագիտական ոլորտի պատասխանատու և բարձր պաշտոններ:
Նախապատվությունը կտրվի եռանդուն ու նպատակասլաց, ստեղծագործական մտածելակերպով, վերլուծական կարողություններով, բանակցելու և համագործակցելու, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով թեկնածուներին:
Հետաքրքրված անձինք կարող են մինչև ս. թ. ապրիլի 15-ն իրենց ռեզյումեներն ուղարկել cv@court.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Կանցկացվի հարցազրույց՝ իրավաբանի թափուր հաստիքների համալրման նպատակով (աշխատավարձը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից): Հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
27.03.2023
Գործարկվել է Դատական իշխանության թելեգրամյան ալիքըՀարգելի հետևորդներ, հայտնում ենք, որ գործարկվել է Դատական իշխանության թելեգրամյան ալիքը, որին բաժանորդագրվելով՝ հնարավորություն կստանաք առաջինը ծանոթանալ դատական գործերի, միջնորդությունների վերաբերյալ տեղեկություններին և հրապարակումներին:
Հղումը՝ ստորև:



