background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

02.02.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 30.01.2023թ. «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-47 որոշումը, որով արձանագրվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով և 110.1-րդ հոդվածով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին: 


Հավակնորդը որակավորման ստուգում անցնելու նպատակով Դատական դեպարտամենտ (հասցե` ք. Երևան, Կորյունի 17, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք) առձեռն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում), ինչպես նաև Օրենսգրքով և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Oրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները:

Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն 
(հեռ՝ (010) 511-786, 511-816):


Ծանոթություն:

«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝ 

Հ/Հ՝ 900005163671 Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
 

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե
 

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման
քննության համար»:

image

01.02.2023

Լ Ր Ա Ց Ո Ւ Ց Ի Չ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

    Տեղեկացվում է, որ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

31.01.2023

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր 2023 թվականի  հունվարի 27-ի թիվ ԲԴԽ-12-Ո-43 «Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԲԴԽ-111-Ո-354 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-111-Ո-354 որոշման 1-ին հավելվածի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների (հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմ)» վերտառությամբ երրորդ աղյուսակն ուժը կորցրած է ճանաչել, ինչի հիման վրա Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք, ուստի, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով, անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ 2023 թվականի փետրվարի 15-ը ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

image

31.01.2023

Արհկոմիտեի նախագահ է ընտրվել Վիրաբ Վարդանյանը

 

27.01.2023թ. կայացել է «Դատական ծառայողների միություն» արհեստակցական կազմակերպության Արհկոմիտեի հեռավար նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել Արհկոմիտեի նոր նախագահի ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքում, միաձայն, նոր նախագահ է ընտրվել Արհկոմիտեի փոխնախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վիրաբ Վարդանյանը:

image

30.01.2023

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 10.00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյուն 17):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի է ունենալու 2023 թվականի փետրվարի 10-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև 2023 թվականի փետրվարի 7-ը ներառյալ համապատասխան կարգով սահմանված հայտ ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյուն 17):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ