background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

20.01.2023

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 N

ՆԻՍՏԻ

ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

1.

2023թ. հունվարի 23-ին

11:55

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

2.

2023թ. հունվարի 23-ին

12:00

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3.

2023թ. հունվարի 23-ին

12:05

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՍՈՒՂՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4.

2023թ. հունվարի 26-ին

11:55

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5.

2023թ. հունվարի 26-ին

12:00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6.

2023թ. հունվարի 30-ին

11:55

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

image

19.01.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 16.01.2023թ. Առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին թիվ ԲԴԽ-3-Ո-9 որոշումը, որով որոշվել է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով և 110.1-րդ հոդվածով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Հավակնորդը որակավորման ստուգում անցնելու նպատակով Դատական դեպարտամենտ (հասցե` ք. Երևան, Կորյունի 17, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք) առձեռն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում), ինչպես նաև Օրենսգրքով և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ո-16 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի հունվարի 31 ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-816, 511-786):

Ծանոթություն:

«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝ Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

image

19.01.2023

Արդարադատության նախարարությունը պնդում է՝ դատավորը նույն հիմքերով իրարամերժ որոշումներ է կայացրել. դատավորը հակադարձում է՝ հիմքերը բոլորովին այլ են եղել

Այսօր՝ հունվարի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝  դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքի  116-րդ հոդվածի 2-րդ մասի, 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ:

Ըստ նախարարության՝ դատավորը իրարամերժ որոշումներ է կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում, մինչդեռ դատավորի պնդմամբ՝ փաստական տվյալները եղել են տարբեր:

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունվարի 23-ին, ժամը՝ 12:05-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

18.01.2023

​Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար առաջին ատյանի դատարանի քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար դիմումներ ներկայացնելու մասին

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած՝ բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն մասի պահանջներին համապատասխանող անձինք սույն հոդվածով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ մասնակցում են հարցազրույցի:

Հայտարարության հրապարակումից հետո մինչև սույն թվականի հունվարի 26-ը ներառյալ վերը նշված անձինք կարող են դիմումները և փաստաթղթերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ