background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

05.11.2021

Հանդիպում Ռուսաստանի Պետական Արդարատադության համալսարանի պատվիրակության անդամների հետ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանը հյուրընկալել են Ռուսաստանի Պետական Արդարադատության համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին իրավաբաններ և դատավորներ: Պատվիրակության անդամները, մինչ Երևան գալը, նման հանդիպումներ են ունեցել նաև Գերմանիայի Սահմանադրական դատարանի, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ ներկայացուցիչների հետ:

Այսօրվա հանդիպմանը Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրին ՀՀ-ում դատաիրավական ոլորտի ներկա վիճակը, Բարձրագույն դատական խորհրդի գործառույթները, դատական իշխանության՝ որպես անկախ մարմնի գործունեությունը:

Անդրադարձ կատարվեց նաև դատավորների նշանակման կարգին, պաշտոնավարման տևողությանը, ծանրաբեռնվածությանը, քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

image

04.11.2021

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նիստի մեկնարկին Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին: Խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդից ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրեն նախորդ նիստերը՝ հասկանալու, թե արդյո՞ք կան Խորհրդի մյուս անդամներին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր:

Այսօրվա նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին:

image

04.11.2021

Դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը կարճվեց. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը:

Գործի վարույթը կարճելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Մուրադ Հովակիմյանը:

Խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի՝ միջնորդությունը բավարարվեց:

Որոշումն ընդունվել է միաձայն:

image

04.11.2021

Հանդիպում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու  ԲԴԽ մի շարք անդամներ  հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:

Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

image

03.11.2021

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ  ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

04112021թ

15:00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՐԱԴ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

04112021թ

16։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

08112021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ