Նորություններ
RSS
26.10.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ հոկտեմբերի 29-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
26.10.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2021 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 10։00-ին՝ քաղաքացիական մասնագիտացում և նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ին՝ քրեական մասնագիտացում՝ Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճ (հասցեն` ք. Երևան, Ա․ Մանուկյան 1):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Կորյունի 17 հասցեում):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ
(Քաղաքացիական և քաղաքացիական դատավարություն)
ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ
(Քրեական և քրեական դատավարություն)
25.10.2021
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստըԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Այսօրվա նիստում դատավորը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ կարգով, սակայն միջնորդությունը մերժվեց:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 10-րդ կետերի խախտումներ:
Դատավոր Մուրադ Հովակիմյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով գործի վարույթը կասեցնել: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին:
25.10.2021
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Որոշումն ընդունվել է միաձայն:
Այն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
22.10.2021
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
28․10․ 2021թ․ |
15:00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
01.11․ 2021թ․ |
15։00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |