Նորություններ
RSS
16.08.2021
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր՝ օգոստոսի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
16.08.2021
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների հրապարակումԱռաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 07.08.2021 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած թվով 15 հավակնորդ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել են բողոքներ:
Բողոքարկման արդյունքում հարցազրույցի փուլ է անցնում Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 3-րդ մասի 19-րդ կետով նախատեսված գրավոր քննության նվազագույն անցողիկ միավոր հավաքած թվով 2 հավակնորդ:
|
Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ |
||||
|
N |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քրեական իրավունք |
Քրեական դատավարություն |
Ընդհանուր |
|
1 |
Դաջունց Հրաչ Հայկի |
13 |
44 |
57 |
|
2 |
Բաղդասարյան Լիլիթ Ֆեդրիկի |
13 |
44 |
57 |
|
3 |
Մակյան Վահե Կարենի |
12 |
44 |
56 |
|
4 |
Անդրեասյան Սաթենիկ Հարությունի |
12 |
43 |
55 |
|
5 |
Վանոյան Շուշան Գեղամի |
13 |
42 |
55 |
|
6 |
Շահինյան Վլադիմիր Յուրիի |
13 |
40 |
53 |
|
7 |
Սմբատյան Վազգեն Արթուրի |
13 |
40 |
53 |
|
8 |
Գրիգորյան Միքայել Միշայի |
13 |
39 |
52 |
|
9 |
Յուզբաշյան Սեդա Սուրիկի |
11 |
40 |
51 |
|
10 |
Մուրադյան Իվետա Ռուբիկի |
11 |
40 |
51 |
|
11 |
Թովմասյան Մարինե Սարգսի |
12 |
38 |
50 |
|
12 |
Մելքոնյան Աննա Հայկարամի |
15 |
35 |
50 |
|
13 |
Մկրտչյան Նարինե Վարդանի |
12 |
38 |
50 |
|
14 |
Նորայր Վարդգեսի Գրիգորյան |
10 |
37 |
47 |
|
15 |
Դալլաքյան Աշոտ Ֆելիքսի |
13 |
32 |
45 |
|
Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ |
||||
|
1 |
Դաջունց Հրաչ Հայկի |
14 |
44 |
58 |
|
2 |
Բաղդասարյան Լիլիթ Ֆեդրիկի |
14 |
44 |
58 |
|
3 |
Մակյան Վահե Կարենի |
12 |
44 |
56 |
|
4 |
Անդրեասյան Սաթենիկ Հարությունի |
13 |
43 |
56 |
|
5 |
Վանոյան Շուշան Գեղամի |
13 |
42 |
55 |
|
6 |
Շահինյան Վլադիմիր Յուրիի |
13 |
40 |
53 |
|
7 |
Սմբատյան Վազգեն Արթուրի |
13 |
40 |
53 |
|
8 |
Գրիգորյան Միքայել Միշայի |
13 |
40 |
53 |
|
9 |
Յուզբաշյան Սեդա Սուրիկի |
12 |
40 |
52 |
|
10 |
Մուրադյան Իվետա Ռուբիկի |
11 |
40 |
51 |
|
11 |
Թովմասյան Մարինե Սարգսի |
12 |
39 |
51 |
|
12 |
Մելքոնյան Աննա Հայկարամի |
15 |
35 |
50 |
|
13 |
Մկրտչյան Նարինե Վարդանի |
12 |
38 |
50 |
|
14 |
Նորայր Վարդգեսի Գրիգորյան |
11 |
37 |
48 |
|
15 |
Դալլաքյան Աշոտ Ֆելիքսի |
13 |
32 |
45 |
14.08.2021
ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԴատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության:
Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը:
Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. «Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահամանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացավ ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին:
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզում էր: Այստեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելեց Գյումրու և Մարալիկի նստավայրեր: Մարզում դատարանների շենքային պայմանների վերաբերյալ բողոքները փոքրաթիվ էին. փոխարենը աշխատակազմը համալրելու, դատարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, դատավորների քանակն ավելացնելու մասին հարցեր բարձրացվեցին: Քննարկում ծավալվեց նաև համակարգչի միջոցով գործերի բաշխման ծրագրի թերությունների և սպասվող փոփոխությունների շուրջ:
Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազարությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
13.08.2021
Դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ըԴատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 4-րդ մասի 20-րդ կետի կարգավորումներից՝ գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր քննության արդյունքները հրապարակվել են սույն թվականի օգոստոսի 9-ին ժամը 13։00-ին, հետևաբար գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը ժամը 13։00 ներառյալ՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը:
Բողոքը ներկայացնելու համար քննության մասնակիցները կարող են այն ուղարկել info@court.am էլեկտրոնային հասցեին, իսկ հարցերի դեպքում զանգահարել 010-511-819 կամ 098-98-88-22 հեռախոսահամարին։
12.08.2021
Դատավոր Արման Հովհաննիսյանի գործի քննությունն այսօր հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 19-ինԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց:
Դատավորը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որտեղ նշում էր, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:
ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակել օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին: