background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

23.08.2021

Կայացավ դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հավակնորդների հոգեբանական թեստավորման գործընթացը:

Թեստավորմանը մասնակցել է դատավորի 23 թեկնածու:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից ժամը 10։00-ից` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:

Կայացավ դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը

image

23.08.2021

ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեց

Այսօր ՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Կողմերը չէին ներկայացել նիստին՝ միջնորդելով հետաձգել այն:

Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16.30-ին:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:

image

23.08.2021

ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվեց:

Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում և միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

 ԲԴԽ-ն որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 15.00-ին:

image

20.08.2021

Դատավորների թեկնածուների հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺԻՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից ժամը 10։00-ից`  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ  ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ  ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

image

20.08.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 15․07.2021թ. ԲԴԽ-50-Ո-118 որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման համար անհրաժեշտ թվաքանակը 3 (երեք) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին, հայտարարվում է վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 3 (երեք) թեկնածուով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021 թվականին ընդունված և 28.06.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ (…) վերաքննիչ քրեական դատարանում թափուր տեղերի համալրման նպատակով դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելիս դատավորները կցում են նաև Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ (…)

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը։

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511 778, 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով: