Նորություններ
RSS
27.09.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՍեպտեմբերի 27-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Oրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից զատ՝ Խորհուրդն անցկացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրություն:
Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ներկայացված թեկնածուներից ոչ ոք չստացավ բավարար ձայներ:
Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Ռուզաննա Հակոբյանի և Գոռ Հակոբյանի միջև: Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Ռուզաննա Հակոբյանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
22.09.2018
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՀարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
20.09.2018
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸՍեպտեմբերի 20-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, որոնց վերաբերյալ Խորհուրդը կայացրեց համապատասխան որոշումներ:
Ի թիվս այլ հարցերի՝ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրության հարցը:
Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն:
Ներկայացված թեկնածուններից ոչ ոք չստացավ անհրաժեշտ ձայներ:
Օրենքով սահմանված կարգով՝ կանցկացվի նոր ընտրություն:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
17.09.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆՍեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:
ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունեց նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2018թ. սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:
Ազգային ժողովի 105 պատգամավորի կողմից գաղտնի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր: Թեկնածուներ Արգիշտի Ղազարյանը ստացել էր 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն