Նորություններ
RSS
22.09.2022
Կայացել է դատական իշխանության եւ լրատվամիջոցների միջեւ վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եվ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները, շվեդ փորձագետներ, Երևանի ընդհանուր իրավասության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Միջոցառման նպատակ է ստեղծել արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն դատական գործընթացների լուսաբանման ընթացքում լրագրողների կարիքներն ու մարտահրավերները, զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող ծրագիրն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
22.09.2022
ԲԴԽ-ն նախազգուշացում հայտարարեց դատավոր Դանիել Մխեյանին2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:
Դատավոր Դանիել Մխեյանին հայտարարվեց նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
22.09.2022
Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԲարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի երդման արարողությունը:
2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակել է հայտարարության առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Խորհրդի մյուս անդամները շնորհավորեցին նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթեցին հետագա աշխատանքում:
22.09.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչներինԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԲԴԽ նախագահի պաշտնակատար Սերգեյ Չիչոյանը ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու Լյուդվիգ Բեքինգին և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ավագ դատավոր Բյորն Լինդենին:
Հանդիպման ընթացքում քննարկվեն են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
21.09.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՀարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին:
Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար և մենք այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախությանը սրբազան և անքննարկելի է:
Թե՛ անկախության կերտման ճանապարհին, և թե՛ այսօր մեր ժողովրդի համար եղել են ու կան դժվարություններ, մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար մեծ ջանք և միասնականություն է պահանջվում:
Անկախության 31-րդ ամյակը, ցավոք, լրանում է երկրի սահմանների անառիկության, ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների և նրանց հարազատների կրած տառապանքների պայմաններում: Խոնարհվելով մեր նահատակների և նրանց հարազատների առջև բոլորիս մաղթում եմ ուժ, խոհեմություն և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյան