background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

08.10.2022

ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել էին Շվեդիայի Թագավորություն

Հոկտեմբերի 3-6-ը ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչները Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝   «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում այցելել էին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ:

Պատվիրակության կազմում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Նաիրա Հովսեփյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Բաղդասարյանը, դատավորներ Ելենա Առաքելյանը Մուշեղ Հարությունյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դատավորներ Երեմ Եսոյանը, Դանիել Մխեյանը, դատական դեպարտամենտի աշխատակիցներն, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ու ակադեմիայի ներկայացուցչները:

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել  հանդիպումներ Շվեդիայի  ազգային դատարանների ադմինիստրացիայի  նախագահի, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների, ինչպես նաև Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի  աշխատակցիների և փորձագետների հետ:

Հայկական պատվիրակությունը Շվեդիայում մասնակցել է նաև  Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստի, ծանոթացել դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին, մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, քննարկել համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող այս  ծրագիրն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

 

image

07.10.2022

Կարեն Անդրեասյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

image

07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԻԵՏՐՈ ԿՈՒՐՑԻՈՅԻՆ ԵՎ ՆՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

2022 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրավերով, եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում էր գնվում Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին Իտալիայի Վճռաբեկ դատարանի փոխնախագահ Մարգերիտա Կասսանոն, նույն դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին և Բարիի գլխավոր դատախազ Աննա Մարիա Տոստոն։

Կատարված այցի շրջանակներում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը հավաստող փաստագրական նյութերին: Այցի ավարտին Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Այցի ընթացքում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ:

Հանդիպումներին մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Վճռաբեկ դատարանում անցկացված կլոր սեղան–քննարկումների ընթացքում, որին մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, դատավորները և դատարանի աշխատակազմը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը բարձր է գնահատել Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, երբ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք այդ երկրի զինված ուժերի ներխուժման հետևանքով վտանգված են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչը նաև հրամայական է դարձրել միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից ստեղծված իրավիճակին համարժեք և հասցեական արձագանքը։

Հանդիպման շրջանակներում կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների հետագա համագործակցության ամրապնդումը, դատարանների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների ստեղծման, դատական իշխանություն–հասարակություն երկխոսության կազմակերպման վերաբերյալ փորձի փոխանակումը, ժողովրդավարական հասարակությունում դատարանի դերի կարևորությանն առնչվող և դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցերի քննարկումը։

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ այս հանդիպումը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ համոզմունք հայտնելով, որ այն Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տասնամյակներ տևող բարեկամության պատմության մեջ նոր խթան կհանդիսանա ու հիմք կծառայի երկու երկրների բարձրագույն դատական ատյանների փոխգործակցության նոր հնարավորություններ ձևավորելու համար։

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ ինչպես Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, հանդիսանալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ բարձրագույն դատական ատյանների ցանցի անդամ և  իրավական կարգավիճակի առումով ունենալով ինստիտուցիոնալ ընդհանրություններ, փոխադարձ երկխոսության շրջանակներում կարող են ստեղծել մասնագիտական շփումների նոր հնարավորություններ և գտնել առկա մարտահրավերների արդյունավետ լուծումներ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների միջև համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման հարցը, որի շրջանակներում կնախատեսվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ իրավական հարցերով փոխադարձ օգնությունը, դատաիրավական բարեփոխումների զարգացման հնարավորությունները, դատական մեկնաբանության միջոցով օրենսդրական բացերի հաղթահարման լուծումների վերաբերյալ փորձի փոխանակումը, միջազգային նշանակություն ունեցող իրավական խնդիրներով մասնագիտական հեռավար քննարկումների կազմակերպումը, բարձրագույն դատական ատյանի մակարդակով աշխատանքների արդյունավետ կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված այլ հարցեր։ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը նոր շունչ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը՝ առավել ամրապնդելով երկու երկրների բարձրագույն դատական ատյանների փոխադարձ շփման հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանների նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձրագույն դատական ատյանների միջև ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները և ամրապնդելու երկկողմ հաղորդակցության ուղիները։

 

image

29.09.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին անցկացրել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող քրեական և քաղաքացիական մասնագիտացման որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

     Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող քրեական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 25 հավակնորդ, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 16 հավակնորդ և թվով 1 իրավաբան գիտնական։

     Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

     Քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

     Օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 25 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 14-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 17 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 9-ը

 

Քրեական մասնագիտացում

Ավագյան Էմմա

Ամիրջանյան Ռուզաննա

Ալավերդյան Մերի

Բաբախանյան Արման

Դաջունց Հրաչ

Դաբաղյան Դավիթ

Եդիգարյան Լիանա

Մուրադյան Բարսեղ

Ոսկանյան Արթուր

Սահակյան Վազգեն

Սարգսյան Վահե

Սաֆարյան Հովհաննես

Սմբատյան Վազգեն

Վարդանյան Վիրաբ

    

Քաղաքացիական մասնագիտացում

Աղամալյան Արթուր

Բաբայան Սամվել

Բարսեղյան Ինգա

Թումասյան Արմինե

Հարությունյան Մալվինա

Ղազարյան Շուշան

Ղուկասյան Թաթուլ

Մանուչարյան Մարտին

Օհանյան Դավիթ

image

28.09.2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: