background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

20.09.2022

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 6-ին հրապարակել է հայտարարություն: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ:

    Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակվում են Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու (այսուհետ՝ Թեկնածու) ներկայացրած դատավորի և վերջինիս կողմից առաջադրված թեկնածուի, ինչպես նաև ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կեսագրական տվյալները:

1. Դատավորի կողմից առաջադրված թեկնածու.

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյան.

      Թեկնածու՝

Թամարա Շաքարյան

(ինքնակենսագրություն)

 

2. Ինքնաառաջադրված թեկնածուներ.

                                                  

 

   

Թեկնածու՝                               Թեկնածու՝                                  Թեկնածու՝   

Կարեն Հակոբյան                   Անի Սարգսյան                             Տաթևիկ Սուջյան

(ինքնակենսագրություն)         (ինքնակենսագրություն)              (ինքնակենսագրություն)

 

 

                                        

                                                                                                                                                                                   ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

image

19.09.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2022թ սեպտեմբերի 22-ին

14։55

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

2.

2022թ. սեպտեմբերի 22-ին

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

3.

2022թ սեպտեմբերի 26-ին

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

4.

2022թ. հոկտեմբերի 10-ին

15։00

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

5.

2022թ. հոկտեմբերի 17-ին

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

 ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԴՌՆԲԱՑ

image

19.09.2022

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը և հետաձգեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը։

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

image

19.09.2022

Հանդիպում ԵԽ ներկայացուցիչների հետ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, և հույս են հայտնել, որ այս փաստը Եվրոպայի խորհրդի գործըներների կողմից կարժանանա խիստ և հասցեական արձագանքի։

 Քննարկման մասնակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: