background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

19.08.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 18.08.2022թ. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն և վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին թիվ ԲԴԽ-80-Ո-264 որոշումը, որով որոշվել է հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար՝

  • հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին՝ 2 (երկու) թեկնածուով,
  • հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին՝ 3 (երեք) թեկնածուով

համալրելու անհրաժեշտության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝

1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) տիրապետում են հայերենին.

4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ Օրենքի 112-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

Հավակնորդը որակավորման ստուգման համար (հասցե` ք.Երևան, Կորյունի 17, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք) դատավորների թեկնածուների որակավորման ստուգում անցնելու նպատակով Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչությանը առձեռն ներկայացնում է`

1) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում)

 Հայտին կից ներկայացվում են`

1) անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հինգ գունավոր լուսանկար 3 x 4 չափսի.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ.

4) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն դիմողի դատվածության և սնանկության կամ դրանց բացակայության մասին.

5) իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

7) պահանջվող օտար լեզուների՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշում, թիվ ԲԴԽ-25-Ո-57 փոփ. որոշում), բացառությամբ, եթե հավակնորդը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ ներկայացնելու պահին ունի միայն ռուսաց լեզվի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքի իմացություն, ապա պարտավորվում է մինչև Արդարադատության ակադեմիայում ուսուցման ավարտը ներկայացնել Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված այլ լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան ապացույցը, հակառակ դեպքում նա չի ներառվում դատավորների թեկնածուների ցուցակում.

8) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ.

10) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (թիվ 685-Ն որոշում).

 11) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևով իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին. (թիվ ԲԴԽ-19-Ո-40 որոշում).

12) առավելագույնը երեք երաշխավորագիր-նամակ՝ ըստ հավակնորդի ցանկության.

13) օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր [1].

14) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ. http://cpcarmenia.am/hy/news/item/2020/09/15/154790/

15) գրավոր հայտարարություն հայտում առկա տեղեկությունների և կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության մասին:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 6-ն է: Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

 

Որակավորման գրավոր քննության վայրի մասին հայտարարությունը և գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակը կհրապարակվի հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում` որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ:

 

Միաժամանակ տեղեկացվում է նաև, որ Oրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-786, 511-816):

 

 

 


[1] «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝ Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

 

 

 

image

19.08.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22082022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

25082022թ

15։00

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

25082022թ

15։15

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

12092022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

15.092022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

15.08.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ օգոստոսի 17ներառյալ:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

12.08.2022

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը, որով վերջինս, նկատի ունենալով դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հանգամանքը, խնդրել է քննարկել դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (...):

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող քրեական մասնագիտացման դատավորները կարող են մինչև 2022 թվականի օգոստոսի 19-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):

 

 

Դատական դեպարտամենտի
Իրավական ակտերի մշակման և

 փորձաքննության վարչության

ԲԴԽ նիստերի նախապատրաստման և

որոշումների նախագծերի մշակման բաժին

 

հեռ.՝ 010-511-825

 

image

11.08.2022

ԲԴԽ-ն մերժեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Մանրամասները՝ տեսանյութում: