background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

04.08.2022

Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճվեց

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ԲԴԽ-ում հրապարակվեց  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

image

01.08.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿԱՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Ի լրումն 2022 թվականի հուլիսի 22-ին հրապարակված հայտարարության տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2022 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 16։00-ին`  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ  ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

28.07.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ հուլիսի 28-ին, ԲԴԽ-ում շարունակվեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության և Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձին անհիմն ազատությունից զրկելուն:

Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ  խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 4-ին՝ ժամը 14:55-ին:

image

28.07.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի  հուլիսի 29-ը ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

28.07.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

01082022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

04082022թ

10:00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

04082022թ

14։55

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

04082022թ

15։00

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ