background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

15.07.2022

ԲԴԽ-69-Ո-195 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ  ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

         2022 թվականի հուլիսի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Կազմել և հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ               

                                                                                                                                             Ս. ՉԻՉՈՅԱՆ   

                    2022թ. հուլիսի 14

                            ք. Երևան

 

 

 

                                                                                                                                                                            Հավելված 1

                                                                                                                                                                            Բարձրագույն դատական խորհրդի

                                                                                                                                                                             2022 թվականի հուլիսի 14

                                                                                                                                                                             թիվ ԲԴԽ-69-Ո-195 որոշման

 

                                                                                                                        ՑՈՒՑԱԿ

                                                             ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

                                                         ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

 

                                             

                                                   ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

                                                      ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

 

 

 

N

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ

ՊԱՇՏՈՆԸ

1.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գրիգոր Վոլոդյայի

31.10.1973թ.,

ք. Երևան

 

 

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

 

2.

ՊԱՊՈՅԱՆ

 Ռոբերտ Լազոյի

15.04.1974թ., Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

 

3.

ԲԱԼԱՅԱՆ

 Դավիթ Կիմի

22.04.1975թ.,

ք. Երևան

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

 

4.

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսինե Վահրամի

    07.07.1983թ.,

  Վայոց ձորի մարզ,

         ք. Վայք

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

 

Դատավոր

 

 

                                                       

                                                               ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

                                                           ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

N

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ

ՊԱՇՏՈՆԸ

1.

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 Սամվել Սերյոժայի

   23.03.1962թ.,

     ք. Երևան

Վարչական դատարան

Դատավոր

 

2.

ԱՅՎԱԶՅԱՆ

Հրաչ Մարտունի

   25.02.1974թ.,

    Լոռու մարզ,

    գ. Օձուն

Վարչական դատարան

Դատարանի նախագահ

3.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդրա Ալեքսեյի

   13.03.1979թ.,

  Սյունիքի մարզ,

    ք. Կապան

 

Վարչական դատարան

Դատավոր

 

4.

ԽԱՆԴԱՆՅԱՆ

Ռաֆիկ Գագիկի

   05.11.1983թ.,       Գեղարքունիքի

մարզ, ք. Գավառ

Վարչական դատարան

Դատավոր

 

5.

ՄԿՐՏՉՅԱՆ

Արկադիկ Պերճի

02.09.1984թ.,

 Գեղարքունիքի

 մարզ, գ. Մեծ

   Մասրիկ

Վարչական դատարան

Դատավոր

 

image

15.07.2022

ԲԴԽ-67-Ո-Կ-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ

2022 թվականի հուլիսի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 16.06.2022 թվականին կայացված և 23.06.2022 թվականին հրապարակված (թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11) որոշումը վերացնելու մասին բողոքը, որոշեց մերժել այն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշմանն ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև:

https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/P7UhDKit776HQI1wODWxHIAUzD75rAEpXQJ563je.pdf

image

13.07.2022

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հատոր XIV

 

Լույս է տեսել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ 2020 թվականի որոշումների ընտրանին։ Ներկայացվող ժողովածուն թվով 14-րդն է, որն ամփոփում է 2020 թվականի ընթացքում ներկայացված վճռաբեկ բողոքների քննության արդյունքում քաղաքացիական և վարչական գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած ուղղորդող դիրքորոշումները իրավակիրառ պրակտիկայում ծագած՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի կիրառման հիմնահարցերի վերաբերյալ:

Օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթների իրացման շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը մի շարք արժեքավոր նախադեպային որոշումներ է կայացրել՝ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների իրացման, պայմանագրերից ծագող պարտավորությունների, ներկայացուցչության և հայցային վաղեմության ինստիտուտների, վնաս պատճառելու և անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների, սնանկության վարույթի հիմնախնդիրների, վարչական պատասխանատվության տարրերի և ընթացակարգի, հարկային իրավունքի, վարչական գործերի ենթակայության և մի շարք այլ կարևոր իրավական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական որոշակիության ու իրավական անվտանգության մակարդակի բարձրացմանը, կանխատեսելի արդարադատության ձևավորմանը։

Ընտրանու տպագրությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

 

 

image

11.07.2022

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՐԳԱԴՐՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ի նախադեպային որոշմամբ Արա Շահնազարյանի վերաբերյալ գործով միջազգային չափանիշներին համապատասխան, ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել տևական ժամանակ իրավակիրառ պրակտիկայում հակասական լուծումների տեղիք տվող՝ առաջին ատյանի դատարանների կողմից կարգադրված  օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցառումների վերաբերյալ որոշումները վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային հարցի շուրջ։

Հաշվի առնելով, որ դրանք «թիրախավորում» են ոչ միայն այն անձանց, որոնք ուղղակի առնչություն են ունեցել հանցավոր դեպքին, այլ նաև անուղղակի առնչություն ունեցողներին, Վճռաբեկ դատարանը հստակեցրել է այդ երկու խումբ անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը և այն չափանիշը, որի պայմաններում այդ կառուցակարգը կարող է գործադրվել։

Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարել, որ քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վիճարկելու հնարավորությունը չի կարող դիտարկվել «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմ։ Մի շարք իրավական դոկտրինների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» կարող է դիտարկվել բացառապես դրա իրավաչափությունը վերադաս դատական ատյանում վիճարկելը։

Միաժամանակ, ներկայացված պատճառաբանությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.

ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,

բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։

Լուծելով իրավակիրառ պրակտիկայում հակասական լուծումների տեղիք տված խնդիրը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմը կարող է գործադրվել դրա իրավաչափությունը վերադաս դատական ատյանի կարգով վիճարկելու ճանապարհով այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման զոհ։