Նորություններ
RSS
18.04.2022
ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին նախազգուշացում հայտարարեց2022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
14.04.2022
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԲարձրագույն դատական խորհրդում ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս, հաշվի առնելով դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, խնդրել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (...):
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող քրեական մասնագիտացման դատավորները կարող են մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):
Դատական դեպարտամենտի
Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության
ԲԴԽ նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի
մշակման բաժին
հեռ.՝ 010-511-825
14.04.2022
ԲԴԽ-ն մերժեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը2022 թվականի ապրիլի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
12.04.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ ՋհանգիրյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 12-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ:
12.04.2022
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը: