Նորություններ

RSS
image

31.03.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

 

       Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 31․03․2022թ. ԲԴԽ-35-Ո-72 որոշումը՝ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 19 (տասնինը) թեկնածուով, քաղաքացիական մասնագիտացման բաժինը 10 (տասը), իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. 010 511 816, 511 819)՝ մինչև 2022 թվականի մայիսի 2-ը ներառյալ:

       Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված  փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը :

         «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք  աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:      

Հիշեցում՝

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

image

31.03.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն պալատները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական և Վարչական պալատ) այն դատավորները, որոնք մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատը գործելուց հետո:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանը և Ռուզաննա Հակոբյանը 07.03.2022 թվականին ներկայացրել են իրենց գրավոր համաձայնությունը Վարչական պալատում պաշտոնավարելը շարունակելու նպատակով: 28.03.2022 թվականի ԲԴԽ-34-Ո-63 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է Հովսեփ Բեդևյանի և Ռուզաննա Հակոբյանի Վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու հանգամանքը:

 Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ՝ Քրեական պալատ) դատավորները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն պալատ) կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Սույն մասով նախատեսված՝ գրավոր համաձայնություն ներկայացրած Քաղաքացիական և վարչական պալատի դատավորները մինչև Վարչական պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ: Սույն մասով նախատեսված՝ Քրեական պալատի՝ գրավոր համաձայնություն ներկայացրած և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորները մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քրեական պալատի դատավորներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում գործում են՝

1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.

2) քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով.

3) վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով.

4) հակակոռուպցիոն պալատը՝ 10 դատավորի թվակազմով:

Նույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը լուծելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն համապատասխանաբար Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Քաղաքացիական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի և համալրման կարգի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ ներկա պահին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատում առկա է 10, իսկ Վարչական պալատւմ՝թափուր տեղ, ուստի  անհրաժեշտություն է առաջացել համալրել նշված պալատները համապատասխան քանակի թեկնածուներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով մինչև սույն թվականի ապրիլի 15-ը դիմել իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

31.03.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ  ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

04042022թ

15։00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

07042022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

24.03.2022

ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

2022 թվականի մարտի 4-ին ԲԴԽ-ն հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հարցի վերաբերյալ որոշումը:

 ԲԴԽ-ն միաձայն որոշեց մերժել Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

23.03.2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

 ՀՀ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը: