Նորություններ

RSS
image

18.02.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի   փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 17-ին անցկացրել է առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 17 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 4 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական։

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմել առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակառուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար։

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող 6 դատավորներից անհրաժեշտ ձայներ են ստացել 2-ը, կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնից դատավորների թեկնածուների 5 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 3-ը․

 

Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներ

Ավետիսյան Նաիրա Վազգենի

Բադալյան Կարապետ Սերյոժայի

 

Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժին

Առաքելյան Ռիմա Արարատի

Գրիգորյան Արամ Գրիշայի

Գրիգորյան Կարեն Պապինի

Դադոյան Սարգիս Սիմոնի

Դավթյան Տիգրան Սամվելի

Դոլմազյան Վահե Արսենի

Խաչատրյան Սուրեն Երվանդի

Հովհաննիսյան Գիվի Համլետի

Ղազարյան Խաչիկ Կարապետի

Մոսինյան Մերի Աղաբեկի

Սարգսյան Վարդգես Արայիկի

 

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժին

Ավագյան Նարինե Աշոտի

Ղարսլյան Աշխեն Ռուբենի

Վարդանյան Սյուզաննա Արմենի

 

 

 

image

18.02.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի   փետրվարի 8-ին, 9-ին և 10-ին անցկացրել է դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվող քրեական և քաղաքացիական մասնագիտացման որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվող  քրեական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 21 հավակնորդ, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 16 հավակնորդ։

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

Քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 21 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 16 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 10-ը․

 

Քրեական մասնագիտացում

Անդրեասյան Սաթենիկ Հարությունի

Բադալյան Նարեկ Սաշայի

Գրիգորյան Միքայել Միշայի

Իսրայելյան Հայկ Սերժիկի

Կարապետյան Արտակ Հայկի

Կիրակոսյան Մակար Գեղամի

Մանասյան Էդգար Սարգսի

Մանուկյան Հակոբ Մանվելի

Մարտիրոսյան Անի Արարատի

Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի

Նազարյան Ժենյա Էդիկի

 

Քաղաքացիական մասնագիտացում

Աղաքարյան Հայկ Վահանի

Անանյան Նարինե Վալերիկի

Գրիգորյան Գոհար Վարդանի

Երիջանյան Անի Մարատի

Կոստանյան Գոհար Սամվելի

Հարությունյան Արտուր Հաբեթի

Նիկողոսյան Շուշանիկ Դերենիկի

Պողոսյան Սյուզաննա Ստյոպայի

Քյուրքչյան Ալլա Արսենի

Քոթանջյան Գուրգեն Լևոնի

 

 

image

17.02.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ներկայումս գործող ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա է թվով 2 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում՝ թվով 1 թեկնածու, իսկ  քաղաքացիական մասնագիտացման բաժինը սպառված է:

Բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը, ինչպես նաև հաշվի առնելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա դատավորի թափուր հաստիքը՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ԲԴԽ-82-Ո-220 որոշմամբ արձանագրել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական  մասնագիտացման բաժինը՝ 1 /մեկ/ թեկնածուով և վարչական մասնագիտացման բաժինը՝ 1 /մեկ/ թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի մարտի 3-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյուն 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511- 816, 511-819 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

image

17.02.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

21022022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

24022022թ

15։00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

14032022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

17.02.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է Դատական դեպարտամենտի ղեկավարի 16.02.2022 թվականի թիվ 15 հրամանով ստեղծված հանձնաժողովի 17.02.2022թ. թիվ 1 որոշմամբ:

Դատական դեպարտամենտում առկա ոչ պիտանի փաստաթղթերն օտարելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի  վարչական շենքում գտնվող (Թբիլիսյան խճ. 3/9 հասցե) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու համար անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանությունը, վերը նշված գործառույթն իրականացնելու համար ունեն նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ Դատական դեպարտամենտ (հասցեն՝ Կորյունի 15/1), մինչև 21022022թ՝ ժամը 16:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 22022022թ՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: