Նորություններ
RSS
08.03.2022
Դատական դեպարտամենտի ղեկավարի շնորհավորանքը մարտի 8-ի կապակցությամբՍիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ը ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք Ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր եղբայրների գորովալից քույրերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման սեր ու կանացի երջանկություն: Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, թող իրականություն դառնան Ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները:
Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար կյանքը նվիրաբերած զինվորների մայրերին, ինչպես նաև այն մայրերին ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս հրաշք տոնի առթիվ:
07.03.2022
ԲԴԽ-ում կայացավ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը2022 թվականի մարտի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումներ:
Այսօրվա նիստը հետաձգվեց. այն կշարունակվի մարտի 17-ին՝ ժամը 15.00-ին:
07.03.2022
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու գործով որոշում կայացնելու2022 թվականի մարտի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 14-ին՝ ժամը 14:55:
04.03.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԱԼԱՏ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ2022 թվականի փետրվարի 25-ին ուժի մեջ մտած՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի այն դատավորները, ովքեր մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում կարող են տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու նպատակով։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու նպատակով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարող են տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել գրավոր համաձայնություն՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար:
Հայտարարության հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում մինչև սույն թվականի մարտի 16-ը ներառյալ, վերը նշված պայմաններին համապատասխանող դատավորները կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Ծանոթություն.
Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել
010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
03.03.2022
Կայացավ դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը2022 թվականի մարտի 3-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: