Նորություններ
RSS
01.02.2022
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՍույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
31.01.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ին ժամը 11:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք.Երևան, Փիրումյանների փող. 9):
«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա¬բան¬ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նույն որոշման Հավելված 2-ի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի փետրվարի 2-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
31.01.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 12-ին, և 14-ին ժամը 10։00-ին, իսկ փետրվարի 15-ին ժամը 13։00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
31.01.2022
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ2022 թվականի հունվարի 27-ին ընդլայնված կազմով տեղի է ունեցել Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ.-ի տարեկան գործունեության արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում հրապարակվել են Ծառայության, Կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները:
Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Սուրեն Բաղդասարյանը հորդորել է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում Դատական կարգադրիչների ծառայության գործունեության օրենսդրական դաշտը կբարելավվի, նախատեսվում է դատարանների վարչական շենքերի հատուկ սարքավորումներով վերազինում՝ անվտանգային խնդիրների լուծման համար, բարեփոխումներ են սպասվում նաև Ծառայության աշխատակիցների սոցիալական ապահովման, համազգեստի որակի, դրա ձեռքբերման, տրամադրման հարցերում:
Խորհրդակցության ընթացքում 161 դատական կարգադրիչ արժանացել է խրախուսման, 119-ին կոչում է շնորհվել, որին հաջորդել է առաջին անգամ պաշտոնի նշանակված 55 դատական կարգադրիչի երդման արարողությունը:
Խորհրդակցության ավարտին Ծառայության ղեկավար կազմը շնորհավորել է խրախուսված, կոչում ստացած, ինչպես նաև առաջին անգամ պաշտոնի նշանակված դատական կարգադրիչներին՝ մաղթելով նրանց նոր ձեռքբերումներ և առաջընթաց:
27.01.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու նպատակով անցկացվելիք փորձագետների հետ նախնական հարցազրույցը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ին ժամը 11։00-ին, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը 10։00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):
Կից ներկայացվում է Հակակոռուպցիոն մասնագիտացման դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորների ցուցակը․
|
N |
Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայր |
Պաշտոնը |
|
|
Տաթևիկ Գրիգորյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Բորիս Բախշյան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Վահե Ջիվանյան |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Գնել Գասպարյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Նաիրա Ավետիսյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Կարապետ Բադալյան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
|
Արամ Մկրտչյան |
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |