Նորություններ

RSS
image

27.01.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

03022022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

14022022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

17022022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

 

image

27.01.2022

Դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին, Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

2022 թվականի հունվարի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին, Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման՝ դատավորների կողմից թույլ է տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի խախտում:

Այսօրվա նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը Խորհրդի կողմից բավարարվեց:

Արդարադատության նախարարության կողմից բացարկի միջնորդություն ներկայացվեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին, որը ևս  բավարարվեց:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրին վարույթ հարուցելու հիմքերը, պատասխանեցին հարցերի:

Դատավորների ներկայացուցիչը հայտնեց իրենց հակափաստարկների մի մասը, քանի որ մյուս կողմը ներկայացված փաստաթղթերին ծանոթ չէր վարույթի քննությունը հետաձգվեց:

Այն կշարունակվի փետրվարի 17-ին՝ ժամը  15.00-ին:

image

24.01.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի հունվարի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ  միջնորդության քննությունը, որը ներկայացվել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 15.00-ին:

 

 

image

24.01.2022

Հայտարարություն «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման վերաբերյալ

Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար: