Նորություններ

RSS
image

13.01.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորների վերաբերյալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.

 

հհ

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Նյութական իրավունք

Դատավարական իրավունք

Ընդհանուր

1.

Գրիգորյան Կարեն Պապինի

27

29

56

2.

Ղազարյան Տիգրան Մեխակի

23

32

55

3.

Աշրաֆյան Նելլի Արմենի

21

21

42

4.

Դավթյան Տիգրան Սամվելի

31

29

60

5.

Թորոսյան Սևակ Սլավիկի

24

19

43

6.

Սարգսյան Վարդգես Արայիկի

35

32

67

7.

Ստեփանյան Կարեն Արմենակի

32

23

55

8.

Ալավերդյան Մերի Հովիկի

31

28

59

9.

Հովհաննիսյան Վլադիմիր Լևոնի

20

23

43

10.

Հովհաննիսյան Գիվի Համլետի

26

27

53

11.

Դոլմազյան Վահե Արսենի

30

29

59

12.

Հովհաննիսյան Գևորգ Խաչիկի

26

19

45

13.

Խաչատրյան Սուրեն Երվանդի

30

29

59

14.

Վանոյան Շուշան Գեղամի

28

24

52

15.

Հախվերդյան Վահե Մայիսի

16

24

40

16.

Մկրտչյան Նարինե Վարդանի

21

21

42

17.

Գրիգորյան Արամ Գրիշայի

25

26

51

18.

Սահակյան Վազգեն Տիգրանի

27

21

48

19.

Ավագյան Տաթևիկ Վարդանի

15

28

43

20.

Թովմասյան Էդգար Աշոտի

30

31

61

21.

Դադոյան Սարգիս Սիմոնի

24

26

50

22.

Ավդալյան Էդգար Շավարշի

16

14

30

23.

Մոսինյան Մերի Աղաբեկի

28

26

54

24.

Խալաֆյան Սոնա Վարդանի

23

19

42

25.

Առաքելյան Ռիմա Արարատի

27

34

61

26.

Վարդանյան Վիրաբ Ալբերտի

27

23

50

27.

Մանուկյան Անդրանիկ Մարտիկի

33

27

60

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

image

13.01.2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատասխանատվությամբ կկատարեն իրենց մասնագիտական պարտականություններն ու իրենց գործունեությամբ կնպաստեն դատական համակարգի կայացմանը:

image

12.01.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

17012022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

 

 

image

12.01.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորների վերաբերյալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Նյութական

իրավունք

Դատավարական իրավունք

Ընդհանուր

1.

Նալբանդյան Սուսաննա Դավթի

30

17

47

2.

Վարդանյան Սյուզաննա Արմենի

32

22

54

3.

Մալխասյան Գուրգեն Հովհաննեսի

38

12

50

4.

Մադոյան Աղավնի Սերյոժայի

44

16

60

5.

Ավագյան Նարինե Աշոտի

45

20

65

 6.

Ամիրզադյան Սամվել Նոդարի

33

14

47

 7.

Խլղաթյան Անի Գագիկի

35

16

51

 8.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

33

12

45

 9.

Պետրոսյան Սուրեն Ամրահու

37

16

53

10.

Գասպարյան Դավիթ Մկրտիչի

35

13

48

11.

Աղամալյան Արթուր Սպարտակի

38

16

54

12.

Ավանեսյան Արտակ Վարդանի

29

15

44

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

10.01.2022

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի հուլիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ գլխավոր դատախազության կողմից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրազեկվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ, ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչով պայմանավորված ստեղծվել է անհաղթահարելի ուժ՝ ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարանների նախագահների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել է դատական գործերը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով բաշխելու անհնարինության մասին: Նույն օրը հրատապ հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հուլիսի 21-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու՝ անհաղթահարելի ուժի հետևանքով վերը նշված դատարաններում՝ գործերի բաշխման անհնարինության հարցը և կայացրել արձանագրային որոշում. Դատական դեպարտամենտին համապատասխան ցուցումներ տալու մասին: Միաժամանակ հիշյալ դատարանների նախագահներին առաջարկվել է, գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

2021 թվականի հուլիսի 23-ին Դատական դեպարտամենտը համապատասխան գրությամբ դիմել է Ծրագրի սպասարկումն իրականացնող «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին՝ հիշյալ դատարանների նախագահների կողմից բաշխված դատական գործերը համարակալելու, ինչպես նաև դատական գործի էլեկտրոնային քարտի հետագա լրացման ընթացքն ապահովելու համար տեխնիկական հնարավորություն ստեղծելու խնդրանքով:

Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգ լինելով Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարին և ճշտել հարուցված քրեական գործի շրջանակներում դատական գործերը Ծրագրի միջոցով բաշխելու անհնարինության, ինչպես նաև Ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկելու հետ կապված հարցերը: Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու և պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն դեռևս չի ստացվել:

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարաններում 2022 թվականի հունվարի 1-ից կոլեգիալ դատական կազմերի ձևավորման հարցին՝ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ԲԴԽ-111-Ն-32 որոշմամբ լրացում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ, որը սահմանված կարգով հրապարակված է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Դատարանների նախագահների կողմից իրականացվող գործերի բաշխման հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ Սահմանադրության 162-րդ և 173-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, ինչպես նաև Օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին պատվիրակված լիազորությունների շրջանակներից ելնելով՝ դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից:

 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ