Նորություններ

RSS
image

21.12.2021

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ  ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

27122021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

20.12.2021

Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

2021 թվականի դեկտեմբերի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:

Այսօրվա նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց: Հաջորդը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ին:

image

20.12.2021

ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Արշակ Ալավերդյանին

2021 թվականի դեկտեմբերի 20-ին, Բարձրագույն դատական խորհուրդը  հրապարակեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը միաձայն որոշեց  խիստ նկատողություն հայտարարել  դատավոր Արշակ Ալավերդյանին:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից  թույլ էին տրվել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:

image

19.12.2021

ԲԴԽ-ում կայանալիք նիստերի ժամանակացույցը

                                                                                                           

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20122021թ

14։55

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

20122021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

 

image

18.12.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի հոր՝ Ռաֆիկ Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

Պետրոսյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: