background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

13.10.2021

Հանդիպում IRZ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ներկայացուցիչների հետ

Այսօր` հոկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Հայաստանում IRZ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լատվիայի՝ Ռիգայի շրջանային դատարանի դատավոր Սվետլանա Բելյայեվային, ինչպես նաև IRZ « Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարի տեղակալ Արման Զրվանդյանին:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատարանների և դատական գործերի կառավարման համակարգերի հիմնախնդիրները, դատավորների ծանրաբեռնվածությանը և դատական գործերի քննության ողջամիտ ժամկետներին առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ:

image

12.10.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի հոր՝ Ներսես Միսակյանի մահվան կապակցությամբ:

Միսակյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

12.10.2021

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ 1 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն


Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

 

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

                 Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ հոկտեմբերի 15ներառյալ:

 

                                                                                                                                                                             Բարձրագույն դատական խորհուրդ

image

11.10.2021

ԲԴԽ-ում դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Դատավորը միջնորդել էր գործի քննությունը հետաձգել, քանի որ այլ դատական նիստերով ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել ներկայանալ:

ԲԴԽ որոշմամբ՝ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 15.00-ին:

 

image

11.10.2021

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝  էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: