background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

07.09.2021

Կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը

 Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը:

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին:

Ստորև ներկայացնում ենք դատավորի ինքնակենսագրությունը՝

Արիստակես Վարդանի Սիսակյան

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

Կրթություն

1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։

1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2001 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

image

07.09.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի հոր՝ Եփրեմ Թադևոսյանի մահվան կապակցությամբ:

Թադևոսյաննների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

06.09.2021

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց եզրակացության հիմքերը, պատասխանեց իրեն ուղղված հարցերին:

Նիստը կշարունակվի սեպտեմբերի 13-ին, ժամը՝ 15.20-ին:

image

06.09.2021

ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեց

Այսօր ՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորը միջնորդել էր հետաձգել այն՝ վատառողջ լինելու հիմքով:

Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 27-ին, ժամը՝  15.00-ին: