Նորություններ
RSS
29.07.2021
Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցելՏեղեկացնում ենք, որ ԲԴԽ-52-Ն-15 որոշման համաձայն՝ ՀՀ Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես՝ Սևան քաղաքի նստավայրում կսպասարկվեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի վարչական տարածքները:
Այս նստավայրում նախկինում սպասարկվում էր նաև Տավուշի մարզի վարչական տարածքը, որը փոփոխության արդյունքում, տեղափոխվել է Վանաձորի քաղաքի նստավայր:
Այսպիսով՝ ՀՀ Վարչական դատարանի Վանաձոր քաղաքի նստավայրը կսպասարկի Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները:
Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի սպասարկման տարածքը, այն այսուհետ կներառի ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև Արագածոտնի մարզի մի շարք համայանքներ, մասնավորապես՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Մեծաձոր, Արագածավան, Թաթուլ, Արտաշատավան, Արուճ, Օթևան, Արևուտ, Գառնահովիտ, Կանչ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Դպրևանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վերին բազմաբերդ, Վերին Սասնաշեն և Ցամաքասար համայնքների վարչական տարածքները:
27.07.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետինԱյսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով կատարված առգրավման հետևանքով խափանված` գործերի ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը:
26.07.2021
Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորությունԸստ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:
Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորներից մեկը հրաժարական է ներկայացրել և Բարձրագույն դատական խորհրդի 26.07.2021թ. թիվ ԲԴԽ-53-Ո-133 որոշմամբ ս.թ. հուլիսի 26-ից վերջինիս լիազորությունները համարվել են դադարած:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման համապատասխան դիմում ներկայացնել՝ նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
26.07.2021
ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետԱյսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքացիական գործերի քննության ոլորտում առկա են արդյունավետության, մատչելիության և մի շարք այլ խնդիրներ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին քաղաքացիական գործեր քննող դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, առկա իրավիճակի լուծմանը վերաբերվող հարցեր, կողմերը նաև հանդես եկան ոլորտի բարեփոխմանն ուղղված իրենց առաջարկություններով:
Հանդիպումները շարունակական են լինելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր քննող դատավորների հետ:
26.07.2021
Հանդիպում ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետԱյսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հանդիպեցին Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:
Պարոն Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է և առաջնային՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել աշխատաժողովներ, վերապատրաստումներ, ուսումնական այցեր ինչպես ԲԴԽ անդամների, այնպես էլ Դատական դեպարտամենտի աշխատակիցների համար:
Կողմերի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: