Նորություններ
RSS
18.06.2021
ՀաղորդագրությունՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
04.06.2021
ՀԵՐՔՈՒՄԵրեկ «Արմլուր» էլեկտրոնային լրատվամիջոցով և այսօր «Ժողովուրդ» օրաթերթում՝ «Գլխավոր դատախազն ու Գագիկ Ջհանգիրյանը բախվել են. Ռուբեն Վարդազարյանի հարցն է», «Ուշագրավ զարգացումներ ԲԴԽ-ում» վերնագրերով ապատեղեկատվություն է հրապարակվել:
Գլխավոր դատախազի խորհրդականն արդեն իսկ արձագանքել և հերքել է լրատվամիջոցի հերթական հորինվածքը:
Կեղծ լուրերը, իրականության հետ աղերս չունեցող սադրիչ տեղեկությունները հերքելը թեև անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, հանրությանը տեղեկատվական մանիպուլյացիաներից զերծ պահելու նպատակով ստիպված ենք մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործում է բացառապես ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Բարձրագույն դատական խորհուրդը նաև չի կարող միջամտել որևէ դատական գործընթացի, կամ դատախազական որևէ գործառույթի:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
02.06.2021
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ հունիսի 1-ին ակադեմիայի շենքում տեղի է ունեցել աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհուրդի անդամները, Վճռաբեկ և այլ ատյանների դատարանների դատավորներ, Դատախազության և ակադեմիայի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը բացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքրիր և կարևոր նախաձեռնության համար:
Այնուհետև գործընկերներին ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ ընդգծելով նման ձևաչափով մասնագիտական քննարկումների առանձնակի կարևորությունն ու արդյունավետությունը:
Աշխատանքային հանդիպման մեկնարկը ողջունելով և, իր խոսքում, ընդգծելով քննարկման խնդրի տեսական և պրակտիկ նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության սահմանազատման կարևորությունը, որից հետո հանդիպման մասնակիցներն անցել են օրակարգում ընդգրկված երեք հիմնական հարցերի վերաբերյալ զեկույցներին և քննարկումներին:
Մասնավորապես, «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները» թեմայով զեկույց է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:
«Դատական վերահսկողության և դատախազական հսկողության ինստիտուտների տարանջատումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները քննելիս» թեմայի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը և Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Դատավորների բարեվարքության հարցերը իրենց համար վարկառու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս» հարցի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը:
Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումների և կառուցողական մթնոլորտում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորն առաջարկել է քննարկումների արդյունքները հրատարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
28.05.2021
ՀայտարարությունՀիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով սահմանված՝ ընտրական վեճերով ՀՀ վարչական դատարան դիմելու և հայցադիմումները քննելու ժամկետները և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի թիվ 27-Ա որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ ՀՀ վարչական դատարանում սահմանված է հերթապահություն:
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Հեռ. 093 99 82 86
Դատական դեպարտամենտ
27.05.2021
Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատարանՄայիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ:
Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն