Նորություններ
RSS
18.01.2023
Արդյոք դատավորը թույլ է տվել ժամկետների խախտումներ. ԲԴԽ-ի որոշումը կհրապարակվի հունվարի 26-ինԱյսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 125-րդ հոդվածի 3-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, հաջորդիվ վերոնշյալ փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամեկտից շուրջ 7 ամիս անց, որով պայմանավորված նշված ժամկետով ուշ է նշանակել և հրավիրել նախնական դատական նիստ, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 12:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
18.01.2023
Օրենքի անհստակությո՞ւն, թե՞ դատավորի կողմից նույն հիմքերով իրար հակասող որոշումներ. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելուԱյսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-ին հոդվածի 3-րդ մասի, 231.2-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին կետի և նյութական իրավունքի նորմի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջների խախտումներ, այն է՝ չնայած այն հանգամանքին, որ թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ ՔԴՕ 231.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ (միաժամանակ փաստելով բողոքի թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետի սահմանման աննպատակահարմարությունը), այնուամենայնիվ, նույն գործով նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա Դատարանն արդեն մեկ այլ՝ 01.10.2007 թվականի որոշմամբ, վարույթ է ընդունել բողոքը:
Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11:55-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
17.01.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ԼՐՈՒՄՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդված 2-րդ մասը՝ համաձայն որի՝ հարցազրույցը կազմված է երեք մասից՝
1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի, ներառյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացության և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին սույն հոդվածի 1-ին մասում նշված հատկանիշների, իսկ գիտությունների թեկնածու հավակնորդին՝ նաև նրա գիտական հետազոտությունների ոլորտի մասին.
2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.
3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ հմտություններն ու որակները գնահատելու համար։
Ելնելով վերոգրյալից տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող հարցազրույցն ի թիվս այլ գործընթացների ներառելու է նաև տվյալ մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի և դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17.01.2023
Երեխայի լավագույն շահն հաշվի առնելով՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթի քննությունն անցկացվեց դռնփակ կարգովԱյսօր՝ հունվարի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջինի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի քննությունը:
Դատավորը նիստի մեկնարկին միջնորդեց այն անցկացնել դռնփակ կարգով, քանի որ հարուցված վարույթը վերաբերում է որդեգրման գործի:
Խորհուրդը, հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, որոշեց բավարարել միջնորդությունը:
17.01.2023
Դատավորը թույլ է տվել ժամկետների խախտումներ. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելուԱյսօր՝ հունվարի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Արմավիրի մարզի առաջինի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորն իրեն մակագրված քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը կայացրել է օրենքով նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո, հրապարակել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում օրենքով նախատեսված ժամկետից մոտ 1 տարի, 1 ամիս հետո և որոշումը կողմերին ուղարկել դրանից հետո հաջորդ օրը: Նշված որոշման դեմ դիմումատուի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ բավարարվել է և «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:
Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մանրամասները՝ տեսանյութում: