background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

03.11.2022

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը թողնել առանց քննության

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը  2022 թվականի նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը թողեց առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

03.11.2022

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Վահե Միսակյանին

2022 թվականի նոյեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավորին հայտարարեց նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

02.11.2022

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտն իր առանձնացված ստորաբաժանումների աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է ինչպես դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, այնպես էլ սկսնակ իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ:

Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավի Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների (ՀՀ դատարանների) կողմից իրականացվող ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ աշխատանքներում` որպես դատավորի օգնական:

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու և դիմումատուի համաձայնությամբ անձնական տվյալները մշակելու մասին:

Փաստաթղթերն անհարժեշտ է ուղարկել cv@court.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Դատական դեպարտամենտի կադրային բանկում ներառելու համար»:

Դատական դեպարտամենտի կողմից կդիտարկվեն թեկնածությունները և անհրաժեշտ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայտերի ընդունման համար վերջնաժամկետ սահմանված չէ:

image

01.11.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինների համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցը մեկնարկելու է 2022 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 12:00-ից:

Հարցազրույցը տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

image

01.11.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինների համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին Արդարադատության ակադեմիայում (հասցե` ք. Երևան, Փիրումյանների փող. 9):

Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները: Նույն որոշման Հավելված 2-ի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորա­գրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 16-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17) այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին:

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ