background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

15.11.2022

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:

Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում հետևյալ հավակնորդները.

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Վարչական

իրավունք

Վարչական

դատավարություն

Ընդհանուր

1.

Պետրոսյան Ինեսա Սուրենի

49

30

79

2.

Դիլբանդյան Օքսանա Սամվելի

44

28

72

3.

Քամալյան Անի Միքայելի

43

28

71

4.

Բոյաջյան Լուսինե Արտաշի

42

29

71

5.

Առաքելյան Նարինե Տիգրանի

43

27

70

6.

Գասպարյան Նարեկ Խաչատուրի

43

26

69

7.

Վարդանյան Պետրոս Արմենի

40

27

67

8.

Տոնոյան Նարե Աշոտի

40

26

66

9.

Խաչատրյան Սոնա Արմենակի

41

23

64

10.

Նահապետյան Տաթևիկ Սամվելի

40

24

64

11.

Կարապետյան Հայրապետ Հրաչյայի

38

25

63

12.

Սանթրոսյան Տիգրան Ռուդիկի

37

24

61

13.

Խառատյան Ժիրայր Արթուրի

35

23

58

14.

Վարդանյան Սյուզաննա Արմենի

35

22

57

15.

Մալխասյան Հովհաննես Գուրգենի

35

22

57

16.

Այվազյան Տաթևիկ Սմբատի

33

23

56

17.

Կյուրեղյան Էդգար Անդրանիկի

34

20

54

18.

Մխիթարյան Անուշ Ռոբերտի

34

20

54

19.

Մկրտչյան Լուսինե Միշայի

33

21

54

20.

Մանասյան Նարինե Միսակի

35

18

53

21.

Հախվերդյան Վահե Մայիսի

30

22

52

22.

Ջամալյան Հասմիկ Արայիկի

32

20

52

23.

Գալստյան Արամ Արթուրի

30

22

52

               Իրավաբան գիտնական

Միքայելյան Անի Սարմենի

image

14.11.2022

Դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների ենթադրյալ խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը գործով հայցվորին տրամադրել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին՝ սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ, որպիսի պայմաններում կատարված ենթադրյալ խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման:

Այսօրվա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

image

14.11.2022

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորը գրավոր միջնորդել էր նիստը երկու շաբաթով հետաձգել, որպեսզի կարողանա ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը:

Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: