background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

29.10.2022

Հայտարարություն

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի հարգելի՛ օգտատերեր,

Տեղեկացնում ենք, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. համակարգը գործում է անխափան:

Եւս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Բարձրագույն դատական խորհուրդ

image

27.10.2022

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

2022 թվականի հոկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորի ներկայացուցիչ Գ. Մուղնեցյանը այսօրվա նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը բավարարվեց:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց այլ հերթի:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

27.10.2022

ԲԴԽ-ն որոշեց կարճել Կարինե Բաղդասրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը

2022 թվականի հոկտեմբերի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

25.10.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

 

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2022թ. հոկտեմբերի 27-ին

14։30

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

 ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԴՌՆԲԱՑ

2.

2022թ. հոկտեմբերի 27-ին

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

3.

2022թ նոյեմբերի 03-ին

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

image

24.10.2022

Արհկոմիտեի նախագահ է ընտրվել Մակար Կիրակոսյանը

 

24.10.2022թ. կայացել է «Դատական ծառայողների միություն» արհեստակցական կազմակերպության Արհկոմիտեի հեռավար նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել Արհկոմիտեի նոր նախագահի ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքում, միաձայն, Արհկոմիտեի նախագահ է ընտրվել Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի պաշտոնակատար, Արհկոմիտեի անդամ Մակար Կիրակոսյանը: