Նորություններ
RSS
24.10.2022
ԲԴԽ անդամներն ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըԲարձրագույն դատական խորհրդի անդամներ Ստեփան Միքայելյանը, Նաիրա Հովսեփյանն ու Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, փաստաբանական պալատի նախկին նախագահ Լյուկ Կիղքյաշաղյանին, փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին ֆաղաժին, Ինստիտուտի փոխնախագահ Նաիրա Զորոյանին և փաստաբան Դոա Բենժաբեղին:
Խորհրդի անդամները պատվիրակությանը ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի կառուցվածքը, գործառույթները, անդրադարձել են դատավորների գերծանրաբեռնվածության խնդրին, կարգապահական վարույթների քննության կարգին, ինչպես նաև քննարկել են դատավորների և փաստաբանների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկու երկրների ներկայացուցիչները փոխանակվել են իրենց ունեցած լավագույն փորձով, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական թեմաների:
Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու շուրջ:
24.10.2022
Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ անցած հավակնորդի վերաբերյալ«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները:
Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ Է անցնում հետևյալ հավակնորդը.
|
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քրեական իրավունք |
Քրեական դատավարություն |
Ընդհանուր |
|
1. |
Թորոսյան Սոֆի Ռուբիկի |
39 |
39 |
78 |
24.10.2022
Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ անցած հավակնորդների վերաբերյալ«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:
Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում հետևյալ հավակնորդները.
|
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քաղաքացիական իրավունք |
Քաղաքացիական դատավարություն |
Ընդհանուր |
|
1. |
Մադոյան Աղավնի Սերյոժայի |
43 |
24 |
67 |
|
2. |
Էլոյան Միշա Գրիգորի |
45 |
20 |
65 |
|
3. |
Ավագյան Ռուդոլֆ Սերգեյի |
41 |
24 |
65 |
|
4. |
Բաղդասարյան Լուսինե Էդուարդի |
42 |
21 |
63 |
|
5. |
Այվազյան Հասմիկ Ստեփանի |
42 |
19 |
61 |
|
6. |
Շիլաջյան Աննա Սամվելի |
35 |
23 |
58 |
|
7. |
Բալասանյան Սիրանուշ Գագիկի |
37 |
19 |
56 |
|
8. |
Ամիրզադյան Սամվել Նոդարի |
35 |
19 |
54 |
Իրավաբան գիտնական Միքայելյան Անի Սարմենի