background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

22.09.2021

ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:

Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և  և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել դատական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկումների շարունակականության վերաբերյալ:

image

16.09.2021

ՈՐՈՇՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

                                                                                                             

image

13.09.2021

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 2021 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին անցկացրել է քրեական մասնագիտացման դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

Հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 13 հավակնորդ և թվով 3 իրավաբան գիտնական:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից  ավելի §կողմ¦ ձայներ ստացած հավակնորդները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 16 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել   12-ը.

 

 

Ասատրյան Արամայիս Գագիկի

Արամյան Մուշեղ Արթուրի

Արզումանյան Մարտին Նապոլեոնի

Թադևոսյան Տարոն Ռոբերտի

Հարությունյան Արշակ Ռազմիկի

Հովհաննիսյան Սարգիս Մելսիկի

Մարտիրոսյան Արամ Ավետիքի

Մկրտչյան Էդուարդ Ստեփանի

Յուզբաշյան Սամվել Սեյրանի

Չիչոյան Ժորա Արմենի

Պետրոսյան Հայկ Արշակի

Սմբատյան Ռոման Վազգենի

image

12.09.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի հոր՝ Ռաֆիկ Խանդանյանի մահվան կապակցությամբ:

Խանդանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

11.09.2021

Տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: