Նորություններ
RSS
26.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԱյսօր` ապրիլի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:
Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգերն ու հնարավորությունները, նաև դատավորների կեսաթոշակին և ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:
Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
23.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՆԵՐԱյսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
Դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
23.04.2021
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ 1-ին կուրսի ուսանողները երեկ՝ ապրիլի 22-ին, հյուրընկալվել են Բարձրագույն դատական խորհրդում:
Ապագա իրավաբանները նախ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ում ընթացող դռնբաց նիստին, ապա՝ հանդիպել Խորհրդի անդամների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ողջունելով ապագա իրավաբանների դրսևորած հետաքրքրվածությունը Խորհրդի գործունեության նկատմամբ, հակիրճ ներկայացրել են Խորհրդի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները: Ապագա իրավաբանները հետաքրքրվել են դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով և մասնագիտական մի շարք այլ հարցերով:
Ճանաչողական այցի ավարտին ուսանողները նաև շրջել են Բարձրագույն դատական խորհրդի շենքում:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
22.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆԱյսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և գլխավոր քարտուղարին:
Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության, նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով:
21.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆԵրեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն