background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

13.12.2022

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակել է հայտարարություն: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 09-ը ներառյալ:

Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակվում են Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կեսագրական տվյալները:

 

 

 

 

 

 

                                                                                       

Թեկնածու՝                          Թեկնածու՝                       Թեկնածու՝                  Թեկնածու՝                         Թեկնածու՝                    Թեկնածու՝

Կարեն Հակոբյան              Հայկ Մարտիրոսյան      Առնոլդ Վարդանյան       Սիմոն Ֆարմանյան          Հասմիկ Ստեփանյան      Արմեն Եզեկյան

(ինքնակենսագրություն)    (ինքնակենսագրություն)    (ինքնակենսագրություն)  (ինքնակենսագրություն)  (ինքնակենսագրություն)     (ինքնակենսագրություն)

 

image

13.12.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի գործով որոշում կայացնելու

Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում  շարունակվեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ:

Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ին:

Մանրամասները տեսանյութում:

image

08.12.2022

Լ Ր Ա Ց Ո Ւ Ց Ի Չ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ ՅՈ Ւ Ն ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՕՐՎԱ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայումն իրականացնող և Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընգրկվելու նպատակով դիմած անձանց հետ Բարձրագույն դատական խորհրդում համապատասխանաբար 2022 թվականի դեկտեմբերի 15-ին և 16-ին ժամը 10։00-ին նշանակված հարցազրույցները տեղափոխվում և նշանակվում են համապատասխանաբար 2022 թվականի դեկտեմբերի 20-ին և դեկտեմբերի 21-ին ժամը 10։30-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

05.12.2022

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտն իր առանձնացված ստորաբաժանումների աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է ինչպես դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, այնպես էլ սկսնակ իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ:

Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավի Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների (ՀՀ դատարանների) կողմից իրականացվող ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ աշխատանքներում` որպես դատավորի օգնական:

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու և դիմումատուի համաձայնությամբ անձնական տվյալները մշակելու մասին:

Փաստաթղթերն անհարժեշտ է ուղարկել cv@court.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Դատական դեպարտամենտի կադրային բանկում ներառելու համար»:

Դատական դեպարտամենտի կողմից կդիտարկվեն թեկնածությունները և անհրաժեշտ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայտերի ընդունման համար վերջնաժամկետ սահմանված չէ: