Նորություններ
RSS
21.11.2022
ՀայտարարությունԲարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
18.11.2022
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշում կայացնելու2022 թվականի նոյեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին:
Մանրամասները տեսանյութում:
17.11.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀաշվի առնելով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թափուր տեղի առկայությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում) և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ և Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 16-ի՝ Դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին թիվ 55-Ա հրամանով, Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու նպատակով ՏԵՂԵԿԱՑՎՈՒՄ Է՝
1. Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ինքնառաջադրվելու կամ դատավորի կողմից առաջադրվելու մասով.
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
Ընդհանուր ժողովի որոշման 76.7. կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնառաջադրման դեպքում թեկնածուն Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում՝ կցելով.
1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.
3) թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները.
4) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ.
5) իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
6) գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.
7) համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի՝ դատավորի կողմից առաջադրվելու դեպքում դատավորը Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում և 1-7-րդ կետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ դատավորի կողմից որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:
2. Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների մասով.
Ընդհանուր ժողովի որոշման 76.5-րդ կետի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածունի՝ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամի ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանած Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.
1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։
Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը․
1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.
2) կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.
3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4) թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.
5) թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.
6) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.
7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.
8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.
11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:
4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի համապատասխան փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ, առձեռն կամ փոստային եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով:
Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511-786 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
16.11.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին» 2022թ. նոյեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-108-Ո-340 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել հրապարակել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինները համալրելու վերաբերյալ հայտարարություն՝ առանց տեղերի քանակի սահմանափակման:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:
Օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:
Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ կետի պահանջներին բավարարող անձինք դիմումին կցում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ