Նորություններ
RSS
17.10.2022
Դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց2022 թվականի հոկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորի ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանն այսօրվա նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որը բավարարվեց:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց այլ հերթի:
17.10.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք և 2022 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարկված «Վճռաբեկ դատարանի վարչական պալատի թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
14.10.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպել ենՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպում են ունեցել նախագահական նստավայրում:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
12.10.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորների վերաբերյալՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.
|
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քաղաքացիական իրավունք |
Քաղաքացիական դատավարություն |
Ընդհանուր |
|
1. |
Մադոյան Աղավնի Սերյոժայի
|
43 |
24 |
67 |
|
2. |
Էլոյան Միշա Գրիգորի
|
45 |
20 |
65 |
|
3. |
Ավագյան Ռուդոլֆ Սերգեյի
|
41 |
24 |
65 |
|
4. |
Բաղդասարյան Լուսինե Էդուարդի
|
42 |
21 |
63 |
|
5. |
Այվազյան Հասմիկ Ստեփանի
|
42 |
19 |
61 |
|
6. |
Շիլաջյան Աննա Սամվելի
|
35 |
22 |
57 |
|
7. |
Բալասանյան Սիրանուշ Գագիկի
|
37 |
17 |
54 |
|
8. |
Վարդանյան Հրածին Ասքանազի
|
35 |
18 |
53 |
|
9. |
Ամիրզադյան Սամվել Նոդարի
|
35 |
17 |
52 |
|
10. |
Հակոբյան Գագիկ Հայկի
|
31 |
20 |
51 |
|
11. |
Մանասյան Արտյոմ Սարգիսի
|
34 |
16 |
50 |
Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2022թ. սեպտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-85-Ո-279 որոշման «Քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննության արդյունքների բողոքարկումը և հանձնաժողովների ձևավորման կարգը» վերտառությամբ հավելված 4-ի 4-րդ գլխի 21-րդ կետի համաձայն՝ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ: