background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

22.10.2022

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժինը համալրելու նպատակով 11․10.2022 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից 1-ի կողմից գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք, ինչի արդյունքում վերջինիս ստացած միավորներն են.

Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Քրեական իրավունք

Քրեական դատավարություն

Ընդհանուր

1.

Հովհաննիսյան Կարեն Հովհանեսի

28

20

48

Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ

1.

Հովհաննիսյան Կարեն Հովհանեսի

28

22

50

 

image

22.10.2022

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժինը համալրելու նպատակով 11․10.2022 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից թվով 7 անձ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել է բողոք, ինչի արդյունքում վերջիններիս ստացած միավորներն են.

Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական դատավարություն

Ընդհանուր

1.

Բաղդասարյան Լուսինե Էդուարդի

42

21

63

2.

Շիլաջյան Աննա Սամվելի

35

22

57

3.

Բալասանյան Սիրանուշ Գագիկի

37

17

54

4.

Վարդանյան Հրածին Ասքանազի

35

18

53

5.

Ամիրզադյան Սամվել Նոդարի

35

17

52

6.

Հակոբյան Գագիկ Հայկի

31

20

51

7.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

34

16

50

Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ

1.

Բաղդասարյան Լուսինե Էդուարդի

42

21

63

2.

Շիլաջյան Աննա Սամվելի

35

23

58

3.

Բալասանյան Սիրանուշ Գագիկի

37

19

56

4.

Վարդանյան Հրածին Ասքանազի

35

18

53

5.

Ամիրզադյան Սամվել Նոդարի

35

19

54

6.

Հակոբյան Գագիկ Հայկի

31

21

52

7.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

35

18

53

 

image

20.10.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Վահե Միսակյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի հոկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 03-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

20.10.2022

Հայտարարություն «Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանման վերաբերյալ

Տեղեկացվում է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:

Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ:

image

18.10.2022

ԲԴԽ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։

ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։ 

Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ որպես Արդարդատության նախարար և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։

 

Քննարկման առարկա է դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող Ռուսաստանի դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։